bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Zechariah 2
Zechariah 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
1
Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա չորս եղջյուրներ
2
և ասացի հրեշտակին, որ խոսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, տե՛ր»։ Ասաց ինձ. «Դրանք այն եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և Իսրայելը»։
3
Եվ Տերն ինձ ցույց տվեց չորս հյուսն։
4
Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։
5
Բարձրացրի իմ աչքերն ու տեսա ահա մի մարդ, և իր ձեռքին երկրաչափ լար ուներ։
6
Ասացի նրան. «Ո՞ւր ես գնում»։ Եվ ասաց ինձ. «Երուսաղեմը չափելու և տեսնելու, թե որչա՛փ է նրա լայնությունը և որչա՛փ՝ երկարությունը»։
7
Եվ ահա հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ, հանգիստ կանգնած էր, և ուրիշ հրեշտակ ելավ նրան ընդառաջ
8
և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
9
Ես նրա համար շուրջանակի հրեղեն պարիսպ կլինեմ և փառքով կբնակվեմ նրա մեջ”»։
10
«Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,- քանի որ երկնքի չորս հողմերից կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։
11
Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։
12
Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։
13
Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։
14
«Խնդա՛ և ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ ու կբնակվեմ քո մեջ,- ասում է Տերը,-
15
և այդ օրը շատ ազգեր կապավինեն Տիրոջը և կլինեն նրա համար ժողովուրդ ու կբնակվեն քո մեջ»։ Եվ կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։
16
Եվ Տերը սուրբ երկրում կժառանգի Հուդան՝ իր բաժինը, և դարձյալ կընտրի Երուսաղեմը.
17
և թող ամեն մարմին երկնչի Տիրոջ երեսից, քանի որ Տերը բարձրացել է իր սուրբ ամպերից։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14