bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Job 39
Job 39
Armenian 2018
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
1
«Գիտե՞ս ժայռի այծյամների ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2
Նրանց լրացրած ամիսները հաշվե՞լ ես և նրանց ծնելու ժամանակը գիտե՞ս,
3
Որ ծռվում, ծնում են իրենց ձագերին և թողնում են իրենց ցավերը։
4
Նրանց ձագերը զորանում են և մեծանում դաշտում, դուրս են գնում ու նրանց մոտ ետ չեն դառնում։
5
Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6
Որի տունն անապատն արեցի և աղադաշտը՝ նրա բնակարանները.
7
Որը ծիծաղում է քաղաքի աղմուկի վրա, քշողի աղաղակը չի լսում.
8
Սարերում որպես իր արոտում է ման գալիս և ամեն տեսակ խոտեր է փնտրում։
9
Միեղջերուն կուզի՞ քեզ ծառայել կամ քո մսուրի մոտ կգիշերի՞։
10
Կարո՞ղ ես միեղջերուին ակոսում պարանով կապել, կամ քո ետևից խորդուբորդերը կտափանի՞։
11
Նրա համար, որ ուժը շատ է, նրան կվստահե՞ս ու գործդ նրան կհանձնե՞ս։
12
Կհավատա՞ս նրան, որ քո ցանածը կբերի ու քո կալը կհավաքի։
13
Ջայլամի թևն ուրախ-ուրախ շարժվում է. այդ մի՞թե կհամեմատվի արագիլի թևերի ու փետուրների հետ։
14
Նա իր ձվերը գետնին է թողնում, հողի վրա դրանք տաքացնում.
15
Մոռանում է, որ մի ոտք դրանք կկոտրի, և դաշտի գազանները դրանք ոտնակոխ կանեն։
16
Նա իր ձագերի հանդեպ անգութ է, ասես իր ձագերը չեն. իր աշխատանքի զուր լինելու վախը չունի։
17
Որովհետև Աստված նրան հասկացողությունից զրկել է և գիտությունից նրան բաժին չի տվել։
18
Իսկ երբ թևերը բացի, ձիու և ձիավորի վրա ծիծաղում է։
19
Ձիուն դո՞ւ ես ուժ տվել, նրա պարանոցին բաշը հագցրել։
20
Դո՞ւ ես նրան մորեխի նման թռչել տալիս։ Նրա փառավոր վրնջյունը երկյուղալի է։
21
Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։
22
Երկյուղի վրա ծիծաղում է ու չի սոսկում և սրի առաջից ետ չի դառնում։
23
Նրա վրա կապարճն է ճարճատում, պսպղուն նիզակն ու գեղարդը։
24
Հողից ցասումով ու կատաղությամբ կուլ է տալիս և չի կարողանում հանդարտ մնալ, երբ շեփորի ձայնն է լսում։
25
Շեփորը հնչեցնելիս ասում է՝ օ՜, ու հեռվից պատերազմի հոտն է առնում, զորավարների որոտալը, նաև դղրդյունը։
26
Բազեն քո՞ հասկացողությամբ է թռչում և իր թռիչքները դեպի հարավ տարածում։
27
Կամ քո՞ հրամանով է արծիվը սլանում և իր բույնը դնում բարձրերում։
28
Նա ժայռի վրա է բնակվում և բույն դնում ժայռի ժանիքի ու ապառաժի վրա։
29
Այնտեղից է նա կերը որոնում. նրա աչքերը հեռվից են տեսնում։
30
Նրա ձագերն էլ արյուն են ծծում, և որտեղ որ դիակներ են լինում, նա այնտեղ է»։
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42