bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Job 40
Job 40
Armenian 2018
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
1
Տերը, Հոբին պատասխանելով, ասաց.
2
«Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։
3
Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց.
4
«Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5
Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։
6
Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց.
7
«Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։
8
Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։
9
Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։
10
Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,
11
Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան.
12
Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.
13
Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.
14
Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։
15
Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։
16
Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։
17
Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։
18
Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։
19
Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։
20
Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։
21
Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։
22
Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։
23
Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։
24
Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42