bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Job 41
Job 41
Armenian 2018
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 42 →
1
«Կարո՞ղ ես լևիաթանին կարթով քաշել ու նրա լեզուն պարանով վար ձգել։
2
Կարո՞ղ ես նրա քթին պարան անցկացնել ու նրա ծնոտը կարթով ծակել։
3
Մի՞թե նա քեզ շատ կաղաչի կամ փափուկ խոսքեր կխոսի՞ քեզ հետ։
4
Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։
5
Մի՞թե կարող ես նրա հետ, ինչպես թռչնիկի հետ, խաղալ ու նրան քո աղախինների համար կապել։
6
Առևտրական ընկերակիցները կարո՞ղ են նրանով առևտուր անել, նրան վաճառականների մեջ բաժանել։
7
Նրա մորթին կարո՞ղ ես սլաքներով լցնել, նրա գլուխը՝ ձկնորսի տեգերով։
8
Ձեռքդ վրա՛ն դիր և պատերա՛զմ հիշիր. կրկին չես անի։
9
Նրան նվաճելու հույսը դատարկ է մնում. արդեն միայն նրա տեսքը բավական է զարհուրեցնելու համար։
10
Մի այնպիսի հանդուգնը չկա, որ նրան գրգռի. ուրեմն ո՞վ է նա, որ իմ առջև կանգնի։
11
Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։
12
Ես նրա անդամների մասին չեմ լռի, նաև նրա զորության ու գեղեցիկ կարգավորության մասին։
13
Ո՞վ կարող է նրա զգեստի երեսը բաց անել. նրա զույգ կզակների մեջ ո՞վ կմտնի։
14
Նրա երեսի դռներն ո՞վ կարող է բաց անել. նրա ատամների շուրջը երկյուղ կա։
15
Նրա վահանների ամրությունն իր խրոխտությունն է. կպած են, պինդ կնքված.
16
Մեկը մյուսին այնպես է կպած, որ նրանց միջով քամի էլ չի անցնի։
17
Իրար կցված են, իրար բռնել են, իրարից հնարավոր չէ բաժանել։
18
Նրա փռշտոցից լույս է փայլում. նրա աչքերն արշալույսի կոպերի նման են։
19
Նրա երախից ջահեր են դուրս գալիս, կրակի կայծեր թռչկոտում։
20
Քթանցքերից ծուխ է դուրս գալիս, ինչպես եռացող պղնձե կաթսայից, որ վառվող ցախի վրա է։
21
Նրա շունչը կայծերն է վառում, և բոց է քլքլում նրա բերանից։
22
Նրա պարանոցում ուժ է բնակվում, ու նրա առաջից երկյուղը փախչում է ։
23
Նրա մսի ծալքերը իրար լավ կպած են. նրանք հաստատ են և անշարժ։
24
Սիրտը քարի նման ձուլված է, կարծես տակի ջրաղացքարի պես պինդ է։
25
Նրա վեր կենալու ժամանակ զորավորները դողում են, թնդյունի պատճառով շփոթվում։
26
Նրան հասնող սուրը չի դիմանա, նիզակը, գեղարդը, զրահն էլ։
27
Երկաթը նա հարդ է համարում, պղինձը՝ փտած փայտ։
28
Աղեղի նետերը նրան չեն փախցնի. պարսաքարերը նրա համար մղեղ են դառնում։
29
Մահակները շյուղից է համարում իր համար, տեգի ճոճվելու վրա ծիծաղում է։
30
Նրա տակ սրածայր խեցիներ կան. կամնասայլի հետք է թողնում ցեխի վրա իր հետևից։
31
Անդունդը կաթսայի պես եռացնում է և ծովը իր հետևից սպեղանու եռացող կաթսայի է վերածում։
32
Ճանապարհը ետևից փայլող հետք է թողնում. անդունդն սպիտակած մազի պես է երևում։
33
Նրա նմանը երկրի վրա չկա. նա աներկյուղ է ստեղծվել։
34
Նա արհամարհանքով է նայում բոլոր հպարտացածներին. նա հպարտության բոլոր որդիների թագավորն է»։
← Chapter 40
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 42 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42