bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
2 Chronicles 1
2 Chronicles 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 2 →
1
Եւ Դաւիթի որդի Սողոմոնը զօրացաւ իր թագաւորութիւնումը. Եւ իր Տէր Աստուածը իր հետն էր, եւ նորան մեծացրեց բարձրացնելով։
2
Եւ Սողոմոնը խօսեց բոլոր Իսրայէլի հետ՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների եւ բոլոր Իսրայէլի ամեն տոհմապետների հետ.
3
Եւ Սողոմոնը եւ բոլոր ժողովքը նորա հետ գնացին Գաբաւոնի բարձրաւանդակը. Որովհետեւ Աստուծոյ ժողովքի խորանը, որ Տիրոջ ծառան Մովսէսը շինել էր անապատումը, այնտեղէր։
4
Միայն թէ Դաւիթը վեր էր տարել Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից նորա համար պատրաստած տեղը. Որովհետեւ նորա համար Երուսաղէմումը մի վրան էր կանգնեցրել։
5
Եւ այն պղնձի սեղանը, որ շինել էր Ովրեան Ուրիի որդի Բեսելիէլը, այնտեղ էր Տիրոջ խորանի առաջը. Եւ նորան այցելեցին Սողոմոնը եւ ժողովքը։
6
Եւ Սողոմոնը վեր ելաւ այնտեղ պղնձի սեղանի վերայ Տիրոջ առաջը, որ ժողովքի խորանումն էր, եւ նորա վերայ հազար ողջակէզ մատուցրեց։
7
Այն գիշերը Աստուած երեւեցաւ Սողոմոնին եւ նորան ասեց. Խնդրիր թէ քեզ ինչ տամ։
8
Եւ Սողոմոնն ասեց Աստուծուն. Դու մեծ ողորմութիւն արիր իմ հայր Դաւիթին, եւ ինձ թագաւոր արիր նորա տեղը։
9
Արդ, ով Տէր Աստուած, թող հաստատ մնայ իմ հօրը տուած խօսքդ, որովհետեւ դու ինձ թագաւոր արիր երկրիս հողին չափ մի ժողովրդի վերայ։
10
Ուրեմն ինձ իմաստութիւն եւ գիտութիւն տուր, որ այս ժողովրդի առաջը դուրս գամ եւ մտնեմ. Որովհետեւ ո՞վ պիտի դատէ քո այս մեծ ժողովուրդը։
11
Եւ Աստուած ասեց Սողոմոնին. Որովհետեւ սա եղաւ քո սրտումը, եւ չխնդրեցիր հարստութիւն, ստացուածք եւ փառք, եւ քո թշնամիների կեանքը, նաեւ երկար օրեր չխնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստութիւն եւ գիտութիւն, որ դատես իմ ժողովուրդը, որի վերայ ես քեզ թագաւոր արի,
12
Քեզ իմաստութիւն եւ գիտութիւն է տրվում, բայց հարստութիւն եւ ստացուածք եւ փառք էլ պիտի տամ քեզ, այնպէս որ քեզանից առաջ եղած թագաւորներին նորա նմանը չէ եղած եւ քեզանից յետոյ էլ նմանը չի լինիլ։
13
Եւ Սողոմոնը գնաց Գաբաւոնի բարձրաւանդակիցը՝ ժողովքի խորանի առաջից Երուսաղէմ, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ։
14
Եւ Սողոմոնը կառքեր եւ ձիաւորներ ժողովեց. Եւ նա հազար չորս հարիւր կառք եւ տասնեւերկուհազար ձիաւորներ ունէր, եւ նորանց դրաւ կառքի քաղաքներումը եւ թագաւորի մօտ Երուսաղէմումը։
15
Եւ թագաւորը արծաթն ու ոսկին Երուսաղէմումը քարերի պէս արաւ, եւ եղեւնափայտերը դաշտի միջի մոլաթզենիների չափ արաւ շատութեամբ։
16
Եւ Սողոմոնի ձիերը բերվում էին Եգիպտոսից. Եւ թագաւորի վաճառականների կարաւանը երամակով բերում էին ծախու առած։
17
Եւ Եգիպտոսից վեր էին բերում եւ դուրս հանում մէկ կառքը վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր եւ յիսուն արծաթով. Եւ Քետացիների բոլոր թագաւորների համար, եւ Ասորիների բոլոր թագաւորների համար. Այսպէս նորանց ձեռովն էին դուրս բերում։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36