bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
2 Chronicles 12
2 Chronicles 12
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 13 →
1
Եւ եղաւ երբոր Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուեցաւ եւ ինքը զօրացաւ, այն ժամանակ թողեց Տիրոջ օրէնքը եւ բոլոր Իսրայէլը նորա հետ։
2
Եւ եղաւ Ռոբովամ թագաւորի հինգերորդ տարին որ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ. Որովհետեւ ապստամբուել էին Տիրոջ դէմ,
3
Հազար երկու հարիւր կառքով եւ վաթսուն հազար ձիաւորով. Եւ նորա հետ Եգիպտոսից եկած ժողովրդին թիւ չկար՝ Լիբէացիք, Սովկիացիք եւ Եթովպացիք։
4
Եւ նա առաւ Յուդայի պարսպաւոր քաղաքները, եւ եկաւ մինչեւ Երուսաղէմ։
5
Եւ Սեմայիա մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի իշխանների մօտ, որոնք Սիսակի երեսից ժողովուել էին Երուսաղէմ, եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Տէրը. Դուք ինձ թողեցիք, ուրեմն ես էլ թողեցի ձեզ Սիսակի ձեռքին։
6
Եւ խոնարհեցին Իսրայէլի իշխանները եւ թագաւորը, եւ ասեցին. Տէրը արդար է։
7
Եւ երբոր Տէրը տեսաւ նորանց խոնարհելը, Տիրոջ խօսքը եղաւ Սեմայիային ասելով. Նորանք խոնարհեցին. Ես նորանց չեմ կորցնիլ, եւ նորանց շուտով ազատութիւն կտամ, եւ իմ բարկութիւնը չի թափուիլ Երուսաղէմի վերայ Սիսակի ձեռքով։
8
Բայց նորան ծառաներ կլինին, եւ կհասկանան իմ ծառայութիւնը եւ երկրաւոր թագաւորների ծառայութիւնը։
9
Եւ Եգիպտոսի Սիսակ թագաւորը եկաւ Երուսաղէմի վերայ եւ առաւ Տիրոջ տան գանձերը եւ թագաւորի տան գանձերը՝ բոլորը առաւ. Սողոմոնի շինած ոսկի ասպարներն էլ առաւ։
10
Եւ Ռոբովամ թագաւորը նորանց փոխարէն պղնձի ասպարներ շինեց, եւ յանձնեց թագաւորի տան մուտքը պահպանող սուրհանդակների գլխաւորներին։
11
Եւ երբոր թագաւորը Տիրոջ տունն էր մտնում, գալիս էին սուրհանդակները եւ կրում էին նորանց, եւ դարձեալ տանում էին նորանց սուրհանդակների տունը։
12
Եւ հէնց որ նա խոնարհեց, Տիրոջ բարկութիւնը ետ դառաւ նորանից, եւ նա նորան բոլորովին չկորցրեց. Եւ Յուդայի մէջ լաւ բաներ էլ կային։
13
Եւ Ռոբովամ թագաւորը զօրացաւ Երուսաղէմում եւ թագաւորութիւն էր անում. Արդէն քառասունեւմէկ տարեկան էր Ռոբովամը երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւեօթը տարի թագաւորութիւն արաւ Երուսաղէմում, այսինքն այն քաղաքում որ Տէրը ընտրեց նորան Իսրայէլի բոլոր ցեղերիցը իր անունը այնտեղ դնելու համար։ Եւ նորա մօր անունն էր Նաամա՝ Ամմոնացի։
14
Եւ նա չարութիւն արաւ, որովհետեւ իր սիրտը չուղղեց, որ Տիրոջը խնդրէր։
15
Եւ Ռոբովամի առաջին եւ վերջին գործերը, ահա նորանք գրուած են Սեմայիա մարգարէի պատմութիւնների մէջ եւ Ադդով տեսանողի ազգաբանութիւնների մէջ։ Եւ Ռոբովամն ու Յերոբովամը ամեն ժամանակ պատերազմեր ունեցան։
16
Եւ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աբիան թագաւոր եղաւ նորա տեղ։
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 13 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36