bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
2 Chronicles 8
2 Chronicles 8
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 9 →
1
Եւ եղաւ որ քսան տարուց յետոյ, որ Սողոմոնը շինեց Տիրոջ տունը եւ իր տունը,
2
Եւ այն քաղաքներն էլ, որ Քիրամը տուել էր Սողոմոնին, շինեց նորանց Սողոմոնը եւ այնտեղ բնակեցրեց Իսրայէլի որդիներին.
3
Գնաց Սողոմոնը Սուբայի Եմաթը, եւ տիրեց նորան։
4
Եւ շինեց անապատի միջի Թադմօրը. Եւ այն բոլոր շտեմարանների քաղաքները որ շինեց Եմաթումը.
5
Եւ վերի Բեթորոնը եւ ցածի Բեթորոնը շինեց՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացրած քաղաքներ։
6
Եւ Բաաղեթը եւ Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, եւ կառքերի բոլոր քաղաքները եւ ձիաւորների քաղաքները եւ Սողոմոնի բոլոր փափաքածը, որ փափաքեց շինելու Երուսաղէմում եւ Լիբանանում եւ իր տէրութեան բոլոր երկրումը։
7
Այն բոլոր ժողովուրդները որ մնացել էին Քետացիներից, Ամօրհացիներից, Փերեզացիներից, Խեւացիներից եւ Յեբուսացիներից, որոնք Իսրայէլիցը չեն.
8
Այսինքն նորանց որդիներիցը, որ մնացել էին նորանցից յետոյ այն երկրումը, որոնց Իսրայէլի որդիքը չէին փչացրել, Սողոմոնը նորանց հարկատու արաւ մինչեւ այսօր։
9
Բայց նորանք որ Իսրայէլի որդիներիցն էին՝ Սողոմոնը ծառաներ չշինեց իր գործի համար. Որովհետեւ նորանք պատերազմի մարդիկ էին, եւ նորա զօրավարների իշխանները եւ նորա կառքերի ու նորա ձիաւորների իշխաններն էին։
10
Եւ սորանք էին Սողոմոնի գլխաւոր իշխանները երկու հարիւր յիսուն՝ որոնք իշխում էին ժողովրդի վերայ։
11
Եւ Սողոմոնը վեր տարաւ Փարաւօնի աղջկանը Դաւիթի քաղաքից՝ այն տունը որ շինել էր նորա համար. Որովհետեւ ասեց. Մի կին՝՝ պէտք է չբնակուէ ինձ մօտ Իսրայէլի թագաւոր Դաւիթի տանը. Որովհետեւ նորանք սուրբ են, ուր որ մտել էր Տիրոջ տապանակը։
12
Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցրեց Տիրոջ սեղանի վերայ որ շինել էր սրահի առաջը,
13
Որ իւրաքանչիւր օրուայ համար ողջակէզ մատուցրուի Մովսէսի պատուիրածին համեմատ շաբաթներին, ամսագլուխներին եւ հանդիսաւոր տօներին տարին երեք անգամ՝ բաղարջակերաց տօնին, շաբաթների տօնին եւ տաղաւարահարաց տօնին։
14
Եւ նա դրաւ իր հայր Դաւիթի կանոնովը քահանաների դասակարգերը իրանց պաշտամունքի վերայ, եւ Ղեւտացիներին իրանց պահապանութիւնների վերայ, որ օրհներգեն եւ ծառայեն քահանաների առաջին իւրաքանչիւր օրուայ բանին չափ, եւ դռնապաններին իրանց դասակարգերովը ամեն մէկ դռան, որովհետեւ այսպէս էր Աստուծոյ մարդ Դաւիթի հրամանը։
15
Եւ չխոտորեցին թագաւորի հրամանիցը, որ տուել էր քահանաների եւ Ղեւտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին եւ ոչ գանձարանների մասին։
16
Եւ այսպէս պատրաստուեցաւ Սողոմոնի բոլոր գործքը մինչեւ այսօր՝ Տիրոջ տան հիմը դնելուց մինչեւ նորա վերջացնելը. Տիրոջ տունը կատարուեցաւ։
17
Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելաթ ծովի եզրին Եդովմի երկրումը։
18
Եւ Քիրամը նորա համար իր ծառաների ձեռքով նաւեր եւ ծովագէտ ծառաներ ուղարկեց, եւ նորանք գնացին Սողոմոնի ծառաների հետ Ոփիր, եւ այնտեղից չորս հարիւր յիսուն տաղանդ ոսկի առան եւ բերին Սողոմոն թագաւորի համար։
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36