bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ezekiel 1
Ezekiel 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 2 →
1
Եւ եղաւ երեսուներորդ տարուայ չորրորդ ամսուայ հինգին, երբոր ես գերիների մէջ էի Քոբար գետի մօտ, երկինքը բացուեցաւ, եւ ես տեսայ Աստուծոյ տեսիլքները։
2
Ամսի հինգին այսինքն Յովաքին թագաւորի գերութեան հինգերորդ տարին,
3
Եղաւ Տիրոջ խօսքը Բուզիի որդի Եզեկիէլ քահանային Քաղդէացիների երկրումը Քոբար գետի մօտ, եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նորա վերայ եղաւ։
4
Եւ ես տեսայ, եւ ահա մի մրրկալից հողմ էր գալիս հիւսիսից՝ մեծ ամպ եւ բորբոքուած կրակ, եւ մի պայծառութիւն նորա շուրջը. Եւ նորա միջիցը մի հրահալքի կերպարանք կրակի միջիցը։
5
Եւ նորա միջիցը չորս կենդանիների նմանութիւնք. Եւ նորանց երեւոյթը սա էր. նորանց կերպարանքը մարդի նմանութիւն ունէին։
6
Եւ չորս երես ունէր ամեն մէկը, եւ չորս թեւ ունէր նորանց ամեն մէկը։
7
Եւ նորանց ոտները ուղիղ ոտներ էին. Եւ նորանց ոտների թաթը զուարակի ոտների թաթին նման, եւ փայլում էին թեթեւ պղնձի կերպարանքի պէս։
8
Եւ մարդի ձեռներ կային նորանց թեւերի տակին նորանց չորս քառակողմներին. Եւ չորսն էլ երեսներ ու թեւեր ունէին։
9
Մէկի թեւերը կպած էին միւսինին. շուռ չէին տալիս երբոր նորանք գնում էին. ամեն մէկը ուղիղ իր դիմացն էր գնում։
10
Եւ նորանց երեսների նմանութիւնը մարդի երես էր, եւ առիւծի երես աջ կողմից այն չորսի համար, եւ եզի երես ձախ կողմից այն չորսի համար. Եւ չորսն էլ արծիւի երես ունէին։
11
Եւ նորանց երեսները եւ թեւերը բաժանուած էին վերից, ամեն մէկի երկուսը կպած էին իրար եւ երկուսովը ծածկում էին իրանց մարմինները։
12
Եւ ամեն մէկը գնում էր իր երեսի դիմացը, ուր որ ոգին էր լինում որ գնայ՝ նորանք գնում էին. շուռ չէին տալիս երբոր գնում էին։
13
Եւ կենդանիների նմանութիւնը՝ նորանց կերպարանքը կրակի վառուած կայծերի պէս էր ինչպէս ջահերի կերպարանք. նա ման էր գալիս կենդանիների մէջ, եւ փայլում էր կրակը, եւ կրակիցը կայծակներ էին դուրս գալիս։
14
Եւ կենդանիները վազում եւ դառնում էին փայլատակմունքի կերպարանքով։
15
Եւ մտիկ տուի կենդանիներին, եւ ահա մէկ անիւ կար գետնի վերայ կենդանիների կշտին դէպի քառակողմը։
16
Անիւների կերպարանքը եւ նորանց շինուածքը ոսկե քարի պէս էր, եւ այն չորսն էլ մէկ նմանութիւն ունէին. Եւ նորանց կերպարանքն ու շինուածքը իբրեւ թէ անիւ անիւի մէջ լինէր։
17
Գնալիս իրանց չորս քառակողմի վերայ էին գնում, շուռ չէին տալիս երբոր գնում էին։
18
Եւ նորանց շրջանակները բարձր էին եւ ահեղ էին. Եւ նորանց չորսի շրջանակները լիքն էին աչքերով շուրջանակի։
19
Եւ կենդանիները գնալիս անիւները գնում էին նորանց կշտին, եւ կենդանիները երկրի վերայից բարձրանալիս անիւները բարձրանում էին։
20
Դէպի ուր որ ոգին էր լինում գնալու համար՝ գնում էին, ուր որ ոգին գնար. Եւ անիւները բարձրանում էին նորանց կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
21
Նորանք գնալիս՝ գնում էին, եւ նորանք կանգնելիս՝ կանգնում էին, եւ նորանք երկրի վերայից բարձրանալիս՝ անիւները բարձրանում էին նորա կողքին, որովհետեւ կենդանիի ոգին կար անիւների մէջ։
22
Եւ կենդանիի գլուխների վերայ մի նմանութիւն կար հաստատութեան ահաւոր ակնվանիի կերպարանքի նման, տարածուած վերեւից նորանց գլուխների վերայ։
23
Եւ հաստատութեան տակին նորանց թեւերը ուղիղ տարածվում էին դէպի մէկզմէկ. ամեն մէկը երկուսն ունէր, որով ծածկում էր եւ միւսը ունէր երկուսը, որով նորանք ծածկում էին իրանց մարմինները։
24
Եւ ես լսեցի նորանց թեւերի ձայնը շատ ջրերի ձայնի պէս՝ Ամենակարողի ձայնին պէս, երբոր գնում էին, աղմուկի ձայնի պէս՝ բանակի ձայնի պէս. Կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։
25
Եւ մի ձայն եղաւ այն հաստատութեան վերեւից որ նորանց գլխի վերայ էր. (նորանք կանգնելիս կախ էին գցում իրանց թեւերը։)
26
Եւ այն հաստատութիւնից վեր, որ նորանց գլխի վերայ էր, շափիւղայ քարի կերպարանքով աթոռի նման մի բան կար, եւ այն աթոռի նմանի վերայ մի նմանութիւն կար մարդի կերպարանքով նորա վերայ վերեւից։
27
Եւ ես մտիկ տուի հրահալքի երեւոյթի պէս կրակի կերպարանքով ներսեւանց շուրջանակի նորա երանքի կերպարանքիցը մինչեւ վեր եւ նորա երանքի կերպարանքից դէպի ցած տեսայ կրակի կերպարանքի պէս, եւ պայծառութիւն նորա շուրջը։
28
Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպումը անձրեւ օրը, այնպէս էր այն պայծառութեան կերպարանքը շուրջանակի։ Սա Տիրոջ փառքի նմանութեան կերպարանքն էր. Եւ ես տեսայ ու վայր ընկայ երեսիս վերայ. Եւ մի ձայն լսեցի որ խօսում էր։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48