bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ezekiel 7
Ezekiel 7
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 8 →
1
Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2
Եւ դու, մարդի որդի, այսպէս է ասում Տէր Եհովան Իսրայէլի երկրին. Վախճա՜ն՝ եկել է վախճանը երկրի չորս ծայրերի համար։
3
Հիմա եկել է վախճանը քեզ վերայ. այսինքն իմ բարկութիւնը պիտի ուղարկեմ քեզ վերայ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ պիտի բերեմ քո բոլոր պղծութիւնները։
4
Եւ իմ աչքը քեզ պիտի չխնայէ, եւ ես պիտի չխնայեմ. այլ քո ճանապարհները քեզ վերայ պիտի դնեմ, եւ քո պղծութիւնները քո մէջը պիտի լինեն, եւ դուք կիմանաք, թէ ես եմ Տէրը։
5
Այսպէս է ասում Տէր Եհովան. Մէկ չարի՜ք, ահա մէկ չարիք է գալիս։
6
Վախճանն է գալիս, եկել է վախճանը. Արթնացել է քեզ վերայ, ահա գալիս է։
7
Պատուհասը գալիս է դէպի քեզ, ով երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մօտ է խռովութեան օրը, եւ ոչ թէ ցնծութիւն սարերի վերայ։
8
Հիմա մօտերիս պիտի թափեմ իմ սրտմտութիւնը քեզ վերայ, եւ իմ բարկութիւնը քեզ վերայ կատարեմ, եւ քեզ պիտի դատեմ քո ճանապարհների համեմատ, եւ քեզ վերայ բերեմ քո բոլոր գարշելութիւնները։
9
Եւ իմ աչքը պիտի չխնայէ, եւ ես պիտի չողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի տամ քեզ, եւ քո պղծութիւնները պիտի քո միջումը լինեն, եւ պիտի իմանաք որ ես Տէրս եմ զարկողը։
10
Ահա օրը, ահա գալիս է, դուրս է եկել պատուհասը, ծաղկել է գաւազանը, ընձիւղուել է ամբարտաւանութիւնը։
11
Բռնաւորութիւնը վեր կացաւ իբրեւ ամբարշտութեան գաւազան. Ոչ մի բան նորանցից, ոչինչնորանց բազմութիւնիցն ու ոչինչ նորանց ճոխութիւնիցը պիտի չմնայ, եւ ոչ մի վայելչութիւն՝ նորանցում։
12
Եկաւ ժամանակը, մօտեցաւ օրը, գնողը չուրախանայ եւ ծախողը չողբայ, որովհետեւ բարկութիւն կայ նորա բոլոր բազմութեան վերայ։
13
Նորա համար որ ծախողը ետ պիտի չդառնայ իր ծախուածին, թէպէտեւ նա տակաւին ապրողների մէջ ողջ լինի. որովհետեւ տեսիլքը նորա բոլոր բազմութեան համար պիտի ետ չդառնայ, եւ մարդ իր կեանքի անօրէնութիւնովը պիտի չուժովանայ։
14
Փողը հնչեցրին, եւ պատրաստեցին ամենը, բայց պատերազմի գնացող չկայ. որովհետեւ իմ բարկութիւնը նորա բոլոր բազմութեան վերայ է։
15
Սուրը դրսումը, եւ ժանտախտն ու սովը ներսեւանց. դաշտումը եղողը սրով պիտի մեռնէ, եւ քաղաքումը եղողին սովն ու ժանտախտն է ուտելու։
16
Եւ նորանց ազատուածները, որ կազատուին, պիտի լինեն սարերի վերայ ձորերի աղաւնիների նման, ամենքը պիտի հեծեն՝ ամեն մէկը իր անօրէնութեան համար։
17
Բոլոր ձեռները պիտի կախ ընկնեն, եւ բոլոր ծունկերը պիտի ջրի պէս գնան։
18
Եւ քուրձեր պիտի հագնեն, եւ արհաւիրք պիտի ծածկէ նորանց, եւ ամեն երեսի վերայ ամօթ պիտի լինի, եւ նորանց ամեն գլխի վերայ՝ կնտութիւն։
19
Իրանց արծաթը պիտի փողոցները գցեն, եւ նորանց ոսկին անարգանք պիտի դառնայ, նորանց արծաթն ու ոսկին չէ կարող փրկել նորանց Տիրոջ բարկութեան օրը, նորանք չեն կշտացնել իրանց անձը, եւ իրանց փորը չեն լցնել. որովհետեւ նա եղաւ նորանց անօրէնութեան գայթակղութիւնը։
20
Եւ իր զարդերի փառքը հպարտութեան գործածեց, եւ իրանց գարշելի պատկերները՝ իրանց կուռքերը շինեցին նորանով, սորա համար անարգանք պիտի շինեմ նորան իրանց մօտ։
21
Եւ նորան օտարների ձեռքը պիտի տամ յափշտակելու, եւ երկրի ամբարիշտներին՝ կողոպտելու, եւ նորանք պիտի պղծեն նորան։
22
Եւ ես շուռ պիտի տամ իմ երեսը նորանցից, եւ նորանք պիտի պղծեն իմ գաղտնի տեղը. Եւ նորա մէջը բռնաւորներ պիտի մտնեն, եւ պիտի պղծեն նորան։
23
Շինիր շղթան, որովհետեւ երկիրը լցուեցաւ արեան դատաստաններով, եւ քաղաքը բռնութիւնով լցուեցաւ։
24
Եւ ես ազգերի չարերին պիտի բերեմ, եւ նորանք պիտի ժառանգեն նորանց տները, եւ պիտի դադրեցնեմ բռնաւորների ամբարտաւանութիւնը, եւ պիտի պղծուին նորանց սրբարանները։
25
կործանումը գալիս է եւ պիտի խաղաղութիւն որոնեն, բայց չկայ։
26
Թշուառութիւն թշուառութեան վերայ է գալիս, եւ գոյժի վերայ գոյժ է լինելու, եւ նորանք տեսիլք պիտի որոնեն մարգարէից, եւ օրէնքը պիտի կորչէ քահանայից, եւ խորհուրդը՝ ծերերից։
27
Թագաւորը սուգ պիտի անէ, եւ իշխանը ապշութիւն պիտի հագնէ, եւ երկրի ժողովրդի ձեռքերը պիտի դողան. նորանց ընթացքի համեմատ պիտի անեմ նորանց, եւ նորանց դատաստաններովը պիտի դատեմ նորանց, եւ նորանք կիմանան, որ ես եմ Տէրը։
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 8 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48