bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Ezekiel 9
Ezekiel 9
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 10 →
1
Եւ մեծ ձայնով կանչեց իմ ականջներին ասելով. Մօտեցէք, ով քաղաքի վերակացուները, եւ ամեն մարդ իր ապականիչ գործիքը իր ձեռքին։
2
Եւ ահա վեց մարդ էին գալիս վերի դռան ճանապարհովը, որ դէպի հիւսիս է, եւ ամեն մարդ իր փշրող գործիքը իր ձեռին, եւ նորանց մէջ մէկ մարդ կար քթանի հագուստ հագած, եւ մի գրագիրի թանաքաման մէջքին. Եւ եկան ու կանգնեցին պղնձի սեղանի կշտին։
3
Եւ Իսրայէլի Աստուծոյ փառքը վեր բարձրացաւ այն քերովբէի վերայից, որի վերայ որ էր, դէպի տան սեամը։ Եւ կանչեց այն քթանի հագուստ հագած մարդին, որ գրագիրի թանաքաման ունէր մէջքումը.
4
Եւ Տէրը ասեց նորան. Անց կաց քաղաքի միջովը այսինքն Երուսաղէմի միջովը, եւ նշան դիր այն մարդկանց ճակատներին որ հառաչում եւ ողբում են նորա միջումն արած բոլոր պղծութիւնների համար։
5
Եւ միւսներին ասեց իմ ականջների առաջին. Գնացէք նորա ետեւից քաղաքի միջովը եւ զարկէք, ձեր աչքերը չխնայեն, եւ չողորմէք։
6
Ծերին, երիտասարդին, եւ կոյսին ու երեխային ու կանանցը սպանեցէք փչացրէք, բայց ամեն ով, որ վերան նշանը լինի՝ նորան մի մօտենաք, եւ իմ սրբարանիցն սկսեցէք։ Եւ նորանք սկսեցին այն ծեր մարդկանցից, որ տան առաջին էին։
7
Եւ ասեց նորանց. Պղծեցէք տունը եւ գաւիթները լցրէք պսանուածներով, դուրս եկէք. Եւ նորանք դուրս եկան եւ ջարդեցին քաղաքումը։
8
Եւ երբոր նորանց զարկեցին, եւ ես մնացի, ես վայր ընկայ երեսիս վերայ եւ գոչեցի եւ ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, մի՞թէ դու փչացնելու ես Իսրայէլի բոլոր մնացորդը քո սրտմտութիւնը Երուսաղէմի վերայ թափելով։
9
Եւ ինձ ասեց. Իսրայէլի եւ Յուդայի տան անօրէնութիւնը շատ եւ շատ մեծ է, եւ երկիրը արիւնով լցուել է, եւ քաղաքը լիքն է անիրաւութիւնով, որովհետեւ ասում են թէ Տէրը թողել է երկիրը, եւ Տէրը չէ տեսնում։
10
Եւ հիմա ես էլ աչքովս պիտի չխնայեմ եւ պիտի չողորմեմ, նորանց ճանապարհը իրանց գլուխներովն եմ տալու։
11
Եւ ահա այն քթանի հագուստ հագած մարդը, որի մէջքումն էր թանաքամանը, պատասխան տուաւ եւ ասեց. Ես արի ինչպէս որ ինձ հրամայել էիր։
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 10 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48