bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Proverbs 10
Proverbs 10
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 11 →
1
Իմաստուն որդին կուրախացնէ իր հօրը, եւ յիմար որդին իր մօր տրտմութիւնն է։
2
Անօրէնութեան գանձերը օգուտ չունին, բայց արդարութիւնը ազատում է մահից։
3
Տէրը չի թողիլ որ արդարի հոգին սովէ, բայց խափանում է ամբարիշտների բաղձանքը։
4
Ծոյլ ձեռով բանողը աղքատ է լինում. Իսկ ժիրերի ձեռքը հարստացնում է։
5
Ամառը ժողովողը խոհեմ որդի է, հունձքին քնողը ամօթ բերող որդի է։
6
Օրհնութիւններ կան արդարի գլխին, եւ բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։
7
Արդարների յիշատակը օրհնուած կլինի, բայց ամբարիշտների անունը կփտի.
8
Իմաստուն սիրտ ունեցողը կընդունէ պատուէրը. բայց յիմար շրթունք ունեցողը կկործանուի։
9
Կատարելութեամբ վարուողը ապահով կգնայ. Բայց իր ճանապարհները ծռողը կճանաչուի։
10
Աչքով ակնարկողը նեղութիւն է տալիս, եւ յիմար շրթունք ունեցողը կկործանուի։
11
Կեանքի աղբիւր է արդարի բերանը, բայց բռնութիւնը կխցկէ ամբարիշտների բերանը։
12
Ատելութիւնը կռիւներ կքրքրէ, բայց սէրը ամեն յանցանքները կծածկէ։
13
Հանճարեղի շրթունքի վերայ իմաստութիւն կգտնուի, եւ գաւազան կայ անմիտի մէջքի համար։
14
Իմաստունները գանձում են գիտութիւնը, բայց յիմարի բերանը մօտ է կործանման։
15
Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է։
16
Արդարի գործողութիւնը կեանքի համար է. Ամբարշտի արդիւնքը մեղքի համար։
17
Խրատ պահելը ճանապարհ է դէպի կեանք, բայց յանդիմանութիւնը ձգողը մոլորում է։
18
Ատելութիւն ծածկողը ստախօս է, եւ բամբասանք հնարողը անմիտ է։
19
Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։
20
Ընտիր արծաթ է արդարի լեզուն. Իսկ ամբարիշտների սիրտը չնչին բանի պէս է։
21
Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում, բայց յիմարները մեռնում են պակասամտութեան մէջ։
22
Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ։
23
Յիմարի համար չարութիւն անելը զբօսանքի պէս է, բայց իմաստութիւնը՝ հանճարեղ մարդինը։
24
Չար մարդի վախեցած բանը գալիս է նորա վերայ. Բայց արդարների փափաքը տրվում է։
25
Երբոր մրրիկը անց է կենում, ամբարիշտը բնաջինջ է լինում, բայց արդարը յաւիտեան հաստատահիմն է.
26
Ինչպէս որ քացախն է ատամներին. Եւ ծուխն աչքերին. Նոյնպէս է ծոյլը իր ուղարկողի համար։
27
Տիրոջ երկիւղը կաւելացնէ օրերը, եւ ամբարիշտների օրերը կկարճանան։
28
Արդարների յոյսն ուրախութիւն է, բայց ամբարիշտների ակնկալութիւնը կկորչի։
29
Զօրութիւն է Տիրոջ ճանապարհը կատարեալի համար, բայց կործանում՝ անօրէնութիւն գործողների համար։
30
Արդարը յաւիտեան չի սասանիլ, բայց անզգամները չեն բնակուիլ երկրի վերայ։
31
Արդարի բերանը իմաստութիւն է բղխում, բայց նենգաւոր լեզուն պիտի կտրուի։
32
Արդարի շրթունքը գիտեն հաճելի բանը, բայց ամբարիշտների բերանը՝ նենգութիւն։
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31