bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Proverbs 3
Proverbs 3
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 4 →
1
Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.
2
Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կշատացնեն քեզ համար.
3
Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ։
4
Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կգտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։
5
Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։
6
Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կուղղէ քո ճանապարհները։
7
Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։
8
Սա առողջութիւն կլինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։
9
Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.
10
Այն ժամանակ կլցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։
11
Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.
12
Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։
13
Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։
14
Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։
15
Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չարժեն։
16
Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։
17
Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
18
Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կանէ։
19
Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
20
Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։
21
Որդեակս, սորանք չգնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։
22
Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։
23
Այն ժամանակ ապահով կգնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։
24
Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կպառկես եւ քունդ քաղցր կլինի։
25
Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։
26
Որովհետեւ Տէրը կլինի քո յոյսը, եւ նա կպահէ քո ոտքը, որ չբռնուի։
27
Բարութիւնը մի խնայիր որին որ կվայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.
28
Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կտամ. Քանի որ քեզ մօտ կայ։
29
Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։
30
Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։
31
Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.
32
Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։
33
Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։
34
Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։
35
Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կբարձրանան անարգանքով։
← Chapter 2
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 4 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31