bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Proverbs 2
Proverbs 2
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 3 →
1
Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
2
Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
3
Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
4
Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
5
Այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կգտնես։
6
Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։
7
Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
8
Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։
9
Այն ժամանակ կհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։
10
Որովհետեւ իմաստութիւնը կմտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կլինի քո հոգիին։
11
Խոհեմութիւնը քեզ կպահէ, հանճարը քեզ կպաշտպանէ.
12
Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
13
Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.
14
Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.
15
Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։
16
Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.
17
Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։
18
Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։
19
Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։
20
Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։
21
Որովհետեւ ուղիղները կբնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կմնան նորանում։
22
Իսկ անզգամները բնաջինջ կլինին երկրիցը, եւ նենգաւորները կխլուին նորանից։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31