bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Psalms 17
Psalms 17
Armenian NEA
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 18 →
1
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
2
Պիտի սիրեմ քեզ, Տե՛ր, իմ զորությո՛ւն։
3
Տերն իմ հաստատիչն է, Իմ ապավենն ու իմ փրկիչը։ Աստված իմ օգնականն է, Եվ ես հույսս նրա վրա եմ դրել. Իմ ապավենն է, Իմ փրկության եղջյուրն ու ինձ ընդունողը։
4
Օրհներգելով պիտի աղոթեմ Տիրոջը Եվ իմ թշնամիներից կազատվեմ։
5
Ես շրջապատվեցի մահվան երկունքով, Եվ անօրենության հեղեղներն ինձ վրդովեցրին,
6
Դժոխքի ցավերն ինձ պաշարեցին, Եվ մահվան որոգայթներն ինձ հասան։
7
Նեղությանս մեջ Տիրոջն աղոթեցի Եվ առ Աստված աղաղակս բարձրացրի։ Իմ աղոթքի ձայնն իր սուրբ տաճարից լսեց, Եվ նրան ուղղված իմ աղաղակը Հասնելու է նրա ականջին։
8
Ցնցվեց ու դողաց երկիրը, Լեռների հիմքերը սասանվեցին ու խախտվեցին, Քանզի Աստված բարկացավ նրանց վրա։
9
Ծուխ ելավ նրա բարկությունից, Հուր բորբոքվեց նրա երեսից, Եվ կայծակներ ելան նրանից։
10
Խոնարհեցրեց երկինքը և իջավ, Եվ մառախուղ էր նրա ոտքերի տակ։
11
Ելավ քերովբեների վրա ու թռավ, Սլացավ հողմի թևերով,
12
Ծածկույթ դարձրեց խավարն իր համար, որ պարուրում է իրեն, Եռամութ ջրերը և խիտ ամպերը՝ տաղավար իր համար։
13
Երբ փայլատակեց նա նրանց առջև, Ամպերը կարկուտ և հրեղեն կայծակներ արձակեցին։
14
Տերը որոտաց երկնքից, Եվ Բարձրյալն արձակեց իր ձայնը Կարկուտով և հուր կայծակներով։
15
Առաքեց նետերը և ցրեց նրանց, Բազմապատկեց իր փայլակները Եվ խռովքի մատնեց նրանց։
16
Երևացին ջրի ակունքներ, Եվ հայտնվեցին աշխարհի հիմքերը Քո սաստումից, Տե՛ր, Եվ քո բարկության հողմի փչելուց։
17
Փութալով վերից՝ նա ինձ վերցրեց Եվ դուրս հանեց ինձ բազում ջրերից։
18
Տերն ինձ կփրկի իմ հզոր թշնամիներից Եվ ինձ ատողներից, Որ ինձնից ավելի հզոր դարձան։
19
Ինձ վրա հասան իմ չարչարանքների օրերին, Բայց Տերն ինձ ուժ տվեց
20
Եվ հանեց ինձ անդորրության մեջ։ Տերը կփրկի ինձ, քանզի ինձ ընդունեց։
21
Տերն ինձ կհատուցի ըստ իմ արդարության, Ըստ իմ ձեռքերի անբծության կհատուցի ինձ։
22
Կպահեմ Տիրոջ ճանապարհը Եվ իմ Աստծու դեմ չեմ ամբարշտանա։
23
Իմ առջև են նրա բոլոր իրավունքները, Իր արդարությունը չվանեց ինձնից։
24
Եվ ես անբիծ կլինեմ նրա հանդեպ, Կզգուշանամ իմ անօրենությունից։
25
Տերն ինձ կհատուցի ըստ իմ արդարության, Ըստ իմ ձեռքերի սրբության, Որ նրա աչքի առջև է։
26
Սրբի հետ սուրբ կլինես, Անբիծ մարդու հետ՝ անբիծ,
27
Ընտրյալների հետ ընտրյալ կլինես Եվ խոտորվածին կկործանես։
28
Դու փրկում ես խոնարհ ժողովրդին, Իսկ ամբարտավանների աչքերը՝ խոնարհեցնում։
29
Դու լույս ես տալիս իմ ճրագին, Աստվա՛ծ իմ, լուսավորի՛ր ինձ խավարում։
30
Քեզնով կփրկվեմ ես փորձությունից, Իմ Աստծով պարիսպներով էլ կանցնեմ։
31
Աստվա՛ծ իմ, անբիծ են քո ճանապարհները։ Ընտիր են Տիրոջ խոսքերը, Իրեն հուսացողների ապավենն է նա։
32
Որովհետև ո՞վ է Աստված, բացի Տիրոջից, Կամ մեր Աստծուց բացի ո՞վ է Աստված։
33
Աստվա՛ծ, դու ինձ զորություն պարգևեցիր Եվ իմ ճանապարհն անբիծ դարձրիր։
34
Իմ ոտքերը եղջերուի ոտքերի նման դարձրիր Եվ բարձունքներում ինձ կանգնեցրիր։
35
Ձեռքերս վարժեցրիր պատերազմի Եվ իմ բազուկը դարձրիր ինչպես հաստ աղեղ՝
36
Տալով քո փրկարար պաշտպանությունը։ Քո աջն ինձ օգնեց, Իսկ խրատդ միշտ կանգուն պահեց, Եվ քո խրատն ինձ կուսուցանի։
37
Ընդարձակեցիր ուղիներս իմ ոտքերի տակ, Եվ չտկարացան իմ շավիղները։
38
Հալածելով թշնամիներիս՝ Ես կհասնեմ նրանց Եվ հետ չեմ դառնա, Մինչև իսպառ չկործանեմ նրանց։
39
Կնեղեմ նրանց, որ չկարողանան այլևս կանգնել, Եվ նրանք կընկնեն իմ ոտքերի տակ։
40
Դու ինձ պատերազմելու զորություն տվեցիր, Վրաս հարձակվողներին ոտքերիս տակ գցեցիր,
41
Թշնամիներիս հալածեցիր և ինձ ատողներին ոչնչացրիր։
42
Աղաղակում էին, և ոչ ոք չկար, որ նրանց փրկեր, Ձայն էին տալիս Տիրոջը, բայց նա չէր լսում նրանց։
43
Ես նրանց կմանրեմ հողմացրիվ փոշու նման, Փողոցի ցեխի պես կտրորեմ նրանց։
44
Տերն ինձ կփրկի ժողովրդի հակառակությունից Եվ ինձ հեթանոսների գլուխ կկարգի։ Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց
45
Եվ միայն ականջի լսածով ինձ հնազանդվեց։ Օտարների որդիները ստեցին ինձ,
46
Օտարների որդիները մաշվեցին Ու կաղացին իրենց շավիղներից։
47
Կենդանի է Տերը, և օրհնյալ է Աստվածն իմ. Թող բարձր լինի իմ փրկության Աստվածը,
48
Աստված, որ իմ վրեժն է լուծում Եվ ինձ է հնազանդեցնում ժողովուրդներին,
49
Որ փրկում է ինձ զանազան թշնամիներից։ Դու ինձ բարձր դասեցիր ինձ վրա հարձակվողներից Եվ անիրավ մարդուց ինձ ազատեցիր։
50
Դրա համար գոհություն պիտի մատուցեմ քեզ Հեթանոսների մեջ Եվ սաղմոսերգեմ քո անունը։
51
Տերը մեծ հաղթանակներ է տալիս իր թագավորին Եվ ողորմում իր օծյալին՝ Դավթին ու նրա զավակներին Հավիտյանս հավիտենից։
← Chapter 16
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 18 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149