bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Psalms 88
Psalms 88
Armenian NEA
← Chapter 87
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 89 →
1
Եման Իսրայելացու՝ իմաստության
2
Տե՛ր, քո ողորմությունները պիտի օրհնեմ հավիտյան, Սերնդեսերունդ իմ բերանով Պիտի պատմեմ քո ճշմարտությունը։
3
Ասացիր՝ իմ ողորմությունը պիտի հաստատվի հավիտյան. Քո ճշմարտությունը պատրաստ պիտի լինի երկնքի մեջ։
4
Ուխտ կնքեցի ընտրյալներիս հետ, Երդվեցի Դավթին՝ իմ ծառային.
5
Քո զավակը պիտի հաստատեմ հավիտյան, Եվ քո աթոռը պիտի շինեմ սերնդեսերունդ։
6
Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր, Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։
7
Ո՞վ է քեզ հավասար ամպերի մեջ, Կամ Աստծու որդիների մեջ ո՞վ է նման Տիրոջը։
8
Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում, Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։
9
Տե՛ր, Աստվա՛ծ զորությունների, ո՞վ է քեզ նման, Հզոր ես դու, Տե՛ր, և ճշմարտությունը շուրջդ է։
10
Դու տիրում ես ծովի զորություններին, Եվ նրա ալիքների խռովությունը դու ես հանդարտեցնում։
11
Վիրավորների նման խոնարհեցրիր ամբարտավաններին, Քո բազկի զորությամբ ցրեցիր քո թշնամիներին։
12
Երկինքը քոնն է, և քոնն է երկիրը. Աշխարհն ամբողջությամբ դու հաստատեցիր,
13
Դու ստեղծեցիր հյուսիսն ու հարավը, Թաբորն ու Հերմոնը պիտի ցնծան քո անվամբ։
14
Քոնն է բազուկը, և քոնն է զորությունը. Քո աջը թող զորանա, Եվ քո ձեռքը բարձր թող լինի։
15
Քո աթոռը հաստատված է Արդարության և իրավունքի վրա. Ողորմությունն ու ճշմարտությունը Քո երեսի առջևից պիտի ընթանան։
16
Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի քո օրհնությունները, Տե՛ր, Քո երեսի լույսով պիտի ընթանա,
17
Քո անվամբ պիտի ցնծա ամբողջ օրը Եվ քո արդարությամբ բարձր պիտի լինի։
18
Դու ես պարծանքը մեր զորության, Եվ քո կամքով մեր եղջյուրը բարձր պիտի լինի։
19
Տիրոջից է Իսրայելի սրբի՝ մեր թագավորի օգնությունը։
20
Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր որդիներիդ հետ Եվ ասացիր. «Օգնություն ցույց կտամ հզորին Եվ կբարձրացնեմ ժողովրդիս ընտրյալին։
21
Ես գտա իմ ծառա Դավթին, իմ սուրբ յուղով օծեցի նրան.
22
Ձեռքս կընդունի նրան, իսկ բազուկս կզորացնի նրան։
23
Թշնամին չի վնասի նրան, Եվ անօրենության որդին նրան չի չարչարի։
24
Նրա թշնամիներին կհարվածեմ նրա առջև Եվ նրա ատելիներին պարտության կմատնեմ։
25
Իմ ճշմարտությունն ու ողորմությունը նրա հետ են, Եվ նրա եղջյուրը իմ անվամբ բարձր կլինի։
26
Նրա ձեռքը ծովին կդնեմ, նրա աջը՝ գետերի վրա։
27
Նա կկանչի ինձ. «Իմ Հայրն ես դու, Աստվա՛ծ, Իմ փրկության ցանկացողը»։
28
Ես նրան առաջնեկ կդարձնեմ և բարձր՝ Երկրի բոլոր թագավորներից ավելի։
29
Նրան կպահեմ հավիտյան իմ ողորմությունը Եվ ուխտս՝ հավատարիմ նրա հետ։
30
Նրա զավակին կհաստատեմ հավիտյանս հավիտենից Եվ նրա աթոռը՝ երկնքի օրերի պես։
31
Եթե նրա որդիները թողնեն իմ օրենքները Եվ չկամենան շարժվել իմ իրավունքով,
32
Եթե անարգեն իմ արդարությունը Եվ չպահեն իմ պատվիրանները,
33
Գավազանով կհարվածեմ նրանց անօրենություններին Եվ տանջանքներով՝ նրանց անիրավություններին։
34
Բայց իմ ողորմությունը չեմ զրկի նրանցից Եվ ճշմարտությանս չեմ դավաճանի,
35
Ոչ էլ իմ ուխտը կանարգեմ, Եվ ինչ որ ելնի իմ շուրթերից, չեմ արհամարհի։
36
Մեկընդմիշտ երդվեցի իմ սրբությամբ, Որ չեմ խաբի Դավթին։
37
Նրա զավակը հավիտյան կմնա, Եվ նրա աթոռը, ինչպես արեգակ, իմ առջև է,
38
Ինչպես լուսին, որ հաստատված է Որպես հավատարիմ վկա երկնքում։
39
Իսկ արդ, դու մերժեցիր և անարգեցիր Ու գետին տապալեցիր քո օծյալին։
40
Հրաժարվեցիր քո ծառայի ուխտից Եվ երկրի վրա պղծեցիր նրա սրբությունը,
41
Քանդեցիր նրա բոլոր պարիսպները Եվ նրա ամրոցները սարսափի մեջ դրեցիր։
42
Ճանապարհի անցորդները կողոպտեցին նրան, Եվ նա իր հարևանների նախատինքը դարձավ։
43
Նրա նեղիչների աջը բարձրացրիր Եվ ուրախացրիր նրա բոլոր թշնամիներին։
44
Օգնությունը հեռացրիր նրա սրից Եվ պատերազմի մեջ նրան զորավիգ չեղար։
45
Անարգեցիր նրա սրբությունը Եվ նրա աթոռը տապալեցիր գետնին։
46
Նրա կյանքի օրերը նվազեցրիր Եվ նրան ամոթով ծածկեցիր։
47
Երեսդ մինչև ե՞րբ պիտի շրջես ընդմիշտ. Բարկությունդ հրի պես պիտի բորբոքվի։
48
Իսկ արդ, հիշի՛ր և տե՛ս՝ ո՞վ է իմ էությունը. Մի՞թե իզուր ստեղծեցիր մարդկանց բոլոր որդիներին։
49
Ո՞վ է այն մարդը, որ պիտի ապրի ու մահ չտեսնի, Կամ իր հոգին պիտի փրկի մահվան ձեռքից։
50
Ո՞ւր են քո նախկին ողորմությունները, Տե՛ր, Որոնք խոստացար Դավթին քո ճշմարտությամբ։
51
Հիշի՛ր ծառայիդ նախատինքները, Որ ստացա ծոցիս մեջ բազում ազգերից,
52
Որով նախատեցին քո թշնամիները, Տե՛ր, Նախատեցին քո օծյալին։
53
Օրհնյա՜լ է Տերը հավիտյանս հավիտենից։ Եղիցի՜, եղիցի՜։
← Chapter 87
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 89 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149