bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Psalms 77
Psalms 77
Armenian NEA
← Chapter 76
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 78 →
1
Ասափի՝ իմաստության երգ Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դրեք իմ օրենքներին, Ակա՛նջ արեք իմ բերանի խոսքերին։
2
Բերանս պիտի առակներով բացեմ, Ի սկզբանե առակներ պիտի խոսեմ այնպես,
3
Ինչպես լսեցինք ու ճանաչեցինք դրանք, Եվ ինչպես մեր հայրերը պատմեցին մեզ։
4
Ոչինչ չթաքցվեց նրանց որդիներից՝ Մյուս սերնդին պատմելով Տիրոջ օրհնությունները, Իր զորությունն ու սքանչելիքները, որ գործեց։
5
Հակոբի վրա հաստատեց իր վկայությունը Եվ օրենքներ դրեց Իսրայելի վրա։ Մեկընդմիշտ պատվիրեց մեր հայրերին Դրանք ցույց տալ իրենց որդիներին,
6
Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,
7
Որ իրենց հույսն Աստծու վրա դնեն Եվ չմոռանան գործերն Աստծու։ Հետևելով պիտի հետևեն նրա պատվիրաններին
8
Եվ չպիտի լինեն իրենց հայրերի նման՝ Չար և դառնացող ազգ, մի ազգ, որ չուղղեց սիրտն իր Եվ իր հոգին չհիմնեց Աստծու վրա։
9
Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, Բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները։
10
Նրանք Տիրոջ ուխտի մեջ չմնացին Եվ չուզեցին գնալ նրա օրենքների համաձայն։
11
Մոռացան նրա երախտիքները և սքանչելիքները, Որ ցույց տվեց նրանց.
12
Սքանչելիքները, որ գործեց նրանց հայրերի առջև՝ Եգիպտացիների երկրում և Տայանի դաշտի վրա։
13
Ճեղքեց ծովը և անցկացրեց նրանց՝ Ջրերն ամբարտակների պես կանգնեցնելով։
14
Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց Եվ գիշերն ամբողջ՝ հրեղեն լույսով։
15
Ճեղքեց վեմը անապատում Եվ նրանց ջուր տվեց ըմպելու խորախոր անդունդից։
16
Ժայռից ջրեր բխեցրեց և գետերի պես հոսեցրեց ջրերը։
17
Սակայն նրանք շարունակեցին մեղանչել Եվ է՛լ ավելի բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում։
18
Իրենց սրտերում փորձեցին Աստծուն՝ Կերակուր խնդրելով իրենց անձերի համար։
19
Տրտնջացին Աստծուց և ասացին. «Մի՞թե կարող է Աստված սեղան պատրաստել անապատի մեջ։
20
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։
21
Դրա համար Տերը լսեց այս և անպատվված զգաց։ Հուր բորբոքվեց Հակոբի դեմ, Եվ բարկությունը սաստկացավ Իսրայելի վրա,
22
Քանզի չհավատացին Աստծուն և չհուսացին նրա փրկությանը։
23
Հրամայեց ամպերին վերին և երկնքի դռները բացեց,
24
Եվ որպես կերակուր՝ մանանա տեղաց նրանց վրա։ Երկնային հացը տվեց նրանց,
25
Հրեշտակների հացը մարդիկ կերան, Եվ նա լիուլի կերակուր իջեցրեց նրանց համար։
26
Հանեց հարավային հողմը Եվ իր զորությամբ բերեց հյուսիսայինը։
27
Նրանց վրա միս տեղաց հողմափոշու պես. Ծովի ավազի պես՝ թևավոր թռչուններ
28
Լցրեց նրանց բանակի մեջ և նրանց վրանների շուրջը։
29
Կերան և լավ հագեցան. նրանց ցանկությունն իրենց տվեց,
30
Եվ իրենց ցանկությունից ոչնչով կարոտ չմնացին։ Մինչ ուտելիքը նրանց բերանում էր,
31
Աստծու բարկությունն Իջավ նրանց վրա. Նրանցից շատերին սպանեց Եվ կործանեց Իսրայելի ընտրագույններին։
32
Այս ամենից հետո նորից մեղանչեցին Եվ չհավատացին նրա սքանչելիքներին։
33
Նրանց օրերն սպառվեցին ունայնությամբ, Եվ նրանց տարիներն անցան շատ արագ։
34
Երբ սպանում էր նրանց, փնտրում էին նրան, Դառնում էին և խմբվում Աստծու շուրջը։
35
Եվ հանկարծ հիշեցին, որ Աստված իրենց օգնականն է. Բարձրյալ Աստված իրենց փրկիչն է։
36
Իրենց բերաններով սիրեցին նրան, բայց իրենց լեզուներով ստեցին,
37
Նրանց սրտերն ուղիղ չէին նրա հանդեպ, և չհավատացին նրա ուխտին։
38
Բայց նա գթած էր, քավում էր նրանց մեղքերը Եվ չէր ապականում։ Հաճախ զսպում էր իր բարկությունը Եվ չէր բորբոքում իր ողջ սրտմտությունը։
39
Հիշում էր, որ նրանք մարմին են, հոգի, Որ դուրս է ելնում և այլևս չի վերադառնում։
40
Քանի՜ անգամներ դառնացրին նրան անապատում, Բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում։
41
Դարձան և փորձեցին Աստծուն և Իսրայելի Սրբին զայրացրին.
42
Չհիշեցին նրա ձեռքն այն օրը, երբ փրկեց նրանց իրենց նեղիչների ձեռքերից,
43
Երբ նշաններ և հրաշքներ գործեց եգիպտացիների երկրում ու Տայանի դաշտում։
44
Եգիպտացիների գետերն ու անձրևները արյան փոխեց, Որ չկարողանան ըմպել։
45
Նրանց վրա շնաճանճեր ուղարկեց, և նրանց կերան, Եվ նրանց գորտերով ապականեց։
46
Նրանց պտուղը նեխացրեց և նրանց վաստակը մարախին մատնեց։
47
Նրանց այգիները կարկտահարեց Եվ թզենիները եղյամով պատեց։
48
Նրանց անասունները կարկտի մատնեց Եվ նրանց ունեցվածքը հրո ճարակ դարձրեց։
49
Նրանց վրա ուղարկեց իր բարկությունն ու զայրույթը, Զայրույթը, բարկությունը և նեղությունը։ Չար հրեշտակի ձեռքով նրանց վրա տանջանքներ ուղարկեց,
50
Իր բարկությունն ու զայրույթը նրանց ուղղեց։ Նրանց հոգիները չպաշտպանեց մահվանից Եվ նրանց անասունները մահվան մատնեց։
51
Հարվածեց Եգիպտոսի բոլոր առաջնեկներին՝ Նրանց ողջ վաստակի երախայրիքը՝ Քամի վրանների տակ։
52
Հոտի պես հովվեց իր ժողովրդին Եվ հոտի պես նրանց անապատ հանեց։
53
Նրանց հույսով առաջնորդեց, և չվախեցան, Եվ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։
54
Նրանց իր սուրբ լեռը հանեց, լեռն այն, Որ իր աջով էր կերտել։
55
Նրանց առջևից մաքրեց հեթանոսներին, Երկիրն իբրև ժառանգություն բաժանեց նրանց Եվ Իսրայելի ազգը բնակեցրեց նրանց վրանների մեջ։
56
Փորձեցին, դառնացրին Բարձրյալ Աստծուն Եվ չպահեցին նրա վկայությունը։
57
Վերստին խոտորվեցին, ինչպես իրենց հայրերը. Դարձյալ եղան թյուր աղեղի նման։
58
Նրան դարձյալ բարկացրին իրենց բագիններով Եվ շարժեցին նրա նախանձն իրենց կռածո կուռքերով։
59
Աստված լսեց և արհամարհեց նրանց Եվ խիստ անարգեց Իսրայելին։
60
Մերժեց խորանը Սելովի. խորանը, Որ հաստատել էր մարդկանց մեջ։
61
Նրանց զորությունը մատնեց գերության Եվ նրանց գեղեցկությունը՝ իրենց թշնամիների ձեռքը։
62
Սրի անցկացրեց իր ժողովրդին Եվ անտեսեց իր ժառանգությունը։
63
Նրանց երիտասարդներին հուրը ճարակեց, Եվ նրանց կույսերի համար ոչ ոք չսգաց,
64
Նրանց քահանաները սրահար եղան, Եվ նրանց այրիներին ոչ ոք չողբաց։
65
Կարծես թե Տերը քնից արթնացավ, Ինչպես հսկան է սթափվում գինուց։
66
Իր թշնամիներին հետ շպրտեց՝ Հավիտենական նախատինք տալով նրանց։
67
Նա մերժեց Հովսեփի խորանը և չընտրեց ազգը Եփրեմի,
68
Այլ ընտրեց Հուդայի ազգը, Սիոն լեռը, որ և սիրեց։
69
Նրա սրբարանը ռնգեղջուրի պես շինեց. Երկրում հաստատեց նրան հավիտյան։
70
Ընտրեց Դավթին՝ իր ծառային, Եվ նրան զատեց ոչխարների հոտից.
71
Կրտսերների միջից ընդունեց նրան, Որ հովվի իր ծառա Հակոբին Եվ իր ժառանգությունը՝ Իսրայելը.
72
Հովվում էր նրանց իր սրտի իմաստությամբ Եվ առաջնորդում էր նրանց Իր ձեռքերի անմեղությամբ։
← Chapter 76
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 67
Chapter 68
Chapter 69
Chapter 70
Chapter 71
Chapter 72
Chapter 73
Chapter 74
Chapter 75
Chapter 76
Chapter 77
Chapter 78
Chapter 79
Chapter 80
Chapter 81
Chapter 82
Chapter 83
Chapter 84
Chapter 85
Chapter 86
Chapter 87
Chapter 88
Chapter 89
Chapter 90
Chapter 91
Chapter 92
Chapter 93
Chapter 94
Chapter 95
Chapter 96
Chapter 97
Chapter 98
Chapter 99
Chapter 100
Chapter 101
Chapter 102
Chapter 103
Chapter 104
Chapter 105
Chapter 106
Chapter 107
Chapter 108
Chapter 109
Chapter 110
Chapter 111
Chapter 112
Chapter 113
Chapter 114
Chapter 115
Chapter 116
Chapter 117
Chapter 118
Chapter 119
Chapter 120
Chapter 121
Chapter 122
Chapter 123
Chapter 124
Chapter 125
Chapter 126
Chapter 127
Chapter 128
Chapter 129
Chapter 130
Chapter 131
Chapter 132
Chapter 133
Chapter 134
Chapter 135
Chapter 136
Chapter 137
Chapter 138
Chapter 139
Chapter 140
Chapter 141
Chapter 142
Chapter 143
Chapter 144
Chapter 145
Chapter 146
Chapter 147
Chapter 148
Chapter 149
Chapter 78 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66
67
68
69
70
71
72
73
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
85
86
87
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149