bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 1
Job 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 2 →
1
Մէկ մարդ կար Հուս երկրումը՝ անունը Յոբ. Եւ այն մարդը կատարեալ եւ ուղիղ եւ աստուածավախ էր, եւ հեռանում էր չարութիւնից։
2
Եւ նորա համար եօթը որդիքը եւ երեք աղջիկ ծնուեցան։
3
Եւ նորա խաշինքն էին՝ եօթը հազար ոչխար, երեք հազար ուղտ, հինգ հարիւր լուծ եզ եւ հինգ հարիւր մատակ էշ եւ խիստ շատ ծառաներ. Եւ այդ մարդը բոլոր արեւելցիներից մեծ էր։
4
Եւ նորա որդիքը գնում եւ խնջոյք էին անում տանը՝ ամեն մէկն իր օրին. Եւ մարդ էին ուղարկում եւ կանչում իրանց երեք քոյրերին, որ իրանց հետ ուտեն եւ խմեն։
5
Եւ երբոր խնջոյքի օրերը լրանում էին, այն ժամանակ Յոբն ուղարկում՝ նորանց սրբում էր. Եւ առաւօտանց վեր էր կենում եւ ողջակէզներ էր մատուցանում նորանց ամենի թիւովը. Որովհետեւ Յոբն ասում էր. Գուցէ որդիքս մեղանչել են եւ Աստուծուն հայհոյել իրանց սրտումը. Յոբն այսպէս էր անում ամեն ժամանակ։
6
Եւ եղաւ մէկ օր, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու. Եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը։
7
Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
8
Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւնդ դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող։
9
Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մի՞թէ Յոբը ձրի է աստուածավախ.
10
Չէ՞ որ դու նորան, նորա տունը եւ նորա բոլոր ստացուածքը ցանկով շրջապատել ես, նորա ձեռքի գործը օրհնել ես, եւ նորա հօտերը տարածուել են երկրի վերայ։
11
Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ամեն ստացուածքին. և տես թէ որ քո երեսին քեզ չհայհոյէ։
12
Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նորա բոլոր ստացուածքը քո ձեռքին լինի, միայն թէ նորա վերայ չերկարացնես ձեռքդ։ Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը։
13
Եւ եղաւ որ մի օր նորա որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը։
14
Եւ մէկ պատգամաբեր եկաւ Յոբի մօտ եւ ասեց. Եզները հերկելիս եւ մատակ էշերը նորանց կշտին արածելիս,
15
Սաբայեցիք յարձակուեցան եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
16
Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Աստուծոյ կրակը թափուեցաւ երկնքից եւ այրեց հօտերին ու ծառաներին եւ նորանց սպառեց. Ու մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
17
Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Քաղդէացիք երեք գունդ շինուած՝ յարձակուեցան ուղտերի վերայ եւ նորանց առան եւ ծառաներին զարկեցին սուրի բերանով, եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
18
Սա դեռ խօսում էր, որ ահա մէկը եկաւ եւ ասեց. Որդիքդ եւ աղջկերքդ ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը.
19
Եւ ահա մի մեծ հողմ եկաւ անապատի այն կողմից եւ դիպաւ տան չորս անկեանը, եւ տունը վայր ընկաւ տղոց վերայ, եւ նորանք մեռան. Եւ մինակ ես եմ ազատուել որ քեզ իմացնեմ։
20
Եւ Յոբը վեր կացաւ եւ պատառեց իր վերարկուն եւ խուզեց իր գլուխը, եւ ընկաւ գետնի վերայ եւ երկրպագութիւն արաւ,
21
Եւ ասեց. Մերկ դուրս եկայ իմ մօր արգանդիցը, եւ մերկ պիտի դառնամ այնտեղ։ Տէրը տուաւ եւ Տէրն առաւ. Տիրոջ անունը օրհնեալ լինի։
22
Այս ամենի մէջ Յոբը չմեղանչեց եւ Աստուծուն անզգամութիւն չտուաւ։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42