bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 24
Job 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
1
Ի՞նչու համար ժամանակները Ամենակարողից ծածկուած չլինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։
2
Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։
3
Որբերի էշը քշում են տանում, որբեւայրիի եզը գրաւ են առնում։
4
Մոլորեցնում են աղքատներին ճանապարհիցը, մէկտեղ թաք են կենում երկրի թշուառները։
5
Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։
6
Իրանցը չեղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։
7
Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։
8
Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չունենալով ժայռին են կպչում։
9
Պոկում են ստինքից որդին. Եւ աղքատիցը գրաւ են առնում։
10
Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։
11
Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։
12
Քաղաքիցը մարդի հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։
13
Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։
14
Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։
15
Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։
16
Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. նորանք լոյս չգիտեն։
17
Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. Որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։
18
Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. Չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։
19
Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջրերը, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։
20
Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, նա այլեւս չյիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.
21
Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։
22
Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։
23
Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։
24
Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. Գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։
25
Եթէ այսպես չէ. Ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42