bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 39
Job 39
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
1
Գիտե՞ս ժայռի այծերի ծնելու ժամանակը, եղնիկների ծնելը դիտե՞լ ես։
2
Համարո՞ւմ ես նորանց լրացրած ամիսները, եւ գիտե՞ս նորա ծնելու ժամանակը,
3
Որ ծռվում ծնում են իրանց ձագերը, և ձգում են իրանց ցաւերը։
4
Նորանց ձագերը զօրանում են եւ մեծանում դաշտումը, գնում են դուրս, եւ ետ չեն դառնում նորանց մօտ։
5
Ո՞վ է ազատ բաց թողել ցիռը, եւ վայրի էշի կապերն ո՞վ է արձակել,
6
Որի տունը շինեցի անապատը, աղադաշտը նորա բնակարանները.
7
Որ ծիծաղում է քաղաքի աղմուկի վերայ, ստիպողի աղաղակը չէ լսում.
8
Ման է գալիս սարերումը իր արօտումը, եւ ամեն տեսակ խոտերը որոնում է։
9
Միեղջերուն կուզէ՞ քեզ ծառայել, կամթէ կօթեւանէ՞ քո մսուրի մօտ.
10
Կարո՞ղ ես միեղջերուին ակօսումը կապել չուանովը, կամ թէ քո ետեւից կտափանէ՞ խորտ ու բորտերը։
11
Կվստահե՞ս նորան, որովհետեւ ոյժը շատ է. Եւ գործդ նորան կյանձնե՞ս։
12
Կհաւատա՞ս նորան թէ քո ցանածը կբերէ, եւ քո կալը կժողովէ։
13
Ջայլամի թեւը ուրախ ուրախ ծածանվում է. Մի՞թէ արագիլի թեւն ու փետուրն է դա։
14
Ոչ, նա թողում է երկրին իր ձուերը, եւ հողի վերայ տաքացնում է նորանց։
15
Եւ մոռանում է որ մի ոտք կկոտրէ նորանց, եւ դաշտի գազանները նորանց ոտնակոխ կանեն։
16
Նա անգութ է իր ձագերին, իբր թէ իրանը չեն, իր աշխատանքը դարտակ լինելուն վախ չունի։
17
Որովհետեւ Աստուած զրկել է նորան իմաստութիւնից, եւ գիտութիւնից նորան բաժին չէ տուել։
18
Իսկ երբոր նա վեր է բարձրանում, ծիծաղում է ձիան եւ ձիաւորի վերայ։
19
Ձիանը դո՞ւ ես ոյժ տուել, նորա պարանոցը՝ հագցրել բաշը։
20
Դո՞ւ ես նորան թռչել տալիս մարախի նման. Նորա փառաւոր վրնջելը երկիւղալի՜ է։
21
Սմբակովը քանդում է հովտումը եւ զուարճանում է ոյժովը. նա դուրս է գալիս սպառազէնը դիմագրաւելու։
22
Ծիծաղում է երկիւղի վերայ, եւ չէ սոսկում, եւ ետ չէ դառնում սուրի առաջից։
23
Նորա վերայ ճարճատում է կապարճը, պսպղուն նիզակը եւ գեղարդը։
24
Ցասումով ու կատաղութեամբ կուլ է տալիս հողիցը, եւ չէ դիմանում՝ երբոր լսում է շեփորի ձայնը։
25
Շեփորը հնչեցնելիս ասում է. Ո՜հ, եւ հեռուանց առնում է պատերազմի հոտը, զօրավարների որոտալը եւ դղրդիւնը։
26
Բազէն քո՞ գիտութիւնիցն է թռչում, եւ իր թռիչները դէպի հարաւ տարածում։
27
Կամ քո՞ խօսքովն է սլանում արծիւը, ու բարձրերումը դնում իր բոյնը։
28
Նա ժայռի վերայ է բնակվում եւ բոյն դնում ժայռի ժանիքի եւ ապառաժի վերայ։
29
Այնտեղից է նա որոնում կերակուրը, հեռուանց են տեսնում նորա աչքերը։
30
Նորա ձագերն էլ արիւն են ծծում. Եւ ուր որ դիակներ են լինում, նա այնտեղ է։
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42