bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Job 7
Job 7
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 8 →
1
Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։
2
Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
3
Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։
4
Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
5
Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
6
Օրերս մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
7
Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
8
Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կտայ, եւ ես այլ եւս չկամ։
9
Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.
10
Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։
11
Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։
12
Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
13
Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կտանէ իմ գանգատը.
14
Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
15
Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
16
Ես ձանձրացել եմ, յաւիտեան չեմ ապրելու, հեռացիր ինձանից, որովհետեւ օրերս ունայնութիւն են։
17
Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
18
Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։
19
Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
20
Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
21
Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կորոնես ինձ, եւ ես չկամ։
← Chapter 6
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 8 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42