bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 10
Job 10
Armenian Eastern Bible 1994
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 11 →
1
«Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։
2
Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։
3
Բարւո՞ք է քեզ թւում անիրաւուած լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, նայել պիղծերի խորհրդին։
4
Մի՞թէ դու նայում ես, ինչպէս մարդն է նայում, կամ տեսնում, ինչպէս մահկանացուն է տեսնում։
5
Տարիներդ մարդու տարինե՞ր են միթէ,
6
որ փնտռում ես կրկին յանցանքներս ու քննում մեղքերս։
7
Գիտես, որ երբեք չեմ մեղանչել, բայց ո՞վ ինձ կ՚ազատի քո ձեռքից։
8
Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ։
9
Յիշի՛ր, որ կաւից ես ստեղծել. վերստին դու հող ես ինձ դարձնում։
10
Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել։
11
Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել։
12
Կեանք ու կարեկցանք ես դրել ինձ վրայ. հոգատարութեամբ ես պահել իմ ոգին։
13
Եւ քանի այս բոլորն ունես դու՝ գիտեմ, որ ամէն բան կարող ես. քեզ համար չի լինի ոչ մի բան ուժից վեր։
14
Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից։
15
Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն։
16
Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն։ Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես,
17
նորոգում հարուածներս իմ գլխին։ Բարկութեամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրայ, փորձիչներ ես բերել դու իմ դէմ։
18
Ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից, ու տեղում չմեռայ։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ, ու կարծես թէ եղած էլ չէի լինի ես։
19
Եւ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջայ ես,
20
կամ մի՞թէ շատ կարճ չէ ժամանակն իմ կեանքի։ Թո՛յլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգչեմ ես,
21
մինչեւ այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խաւարին ու մթին,
22
երկիրը, ուր յաւերժ աղջամուղջ է տիրում, եւ որտեղ լոյս չկայ, ու ոչ ոք չի կարող տեսնել կեանք մարդկային»։
← Chapter 9
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 11 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42