bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 24
Job 24
Armenian Eastern Bible 1994
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
1
«Ինչո՞ւ մոռացան ամբարտաւանները մեր Տիրոջը. ամբարիշտները սահմանը անցան։
2
Հօտը հովուի հետ յափշտակեցին,
3
որբուկի էշը քշեցին տարան ու իւրացրին այրու եզն անգամ։
4
Շեղեցին խեղճին ուղիղ շաւիղից. երկրի հեզերին, բոլորին մէկտեղ, ընկճեցին նրանք, ու սրանք դարձան մի-մի վայրի էշ դաշտերի
5
Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղաւ հացը լկտի մանկանց հետ։
6
Չհասած արտը, որ իրենցը չէր, հնձեցին նրանք. ամբարիշտների այգին խեղճերը մշակեցին, բայց չստացան հաց, վարձ։
7
Բազում մերկերի քնեցրին նրանք առանց հագուստի, զգեստն հանեցին նրանց վրայից։
8
Նրանք թրջւում են լեռների ցօղից. քանի որ չունեն բնակուելու տեղ՝ ժայռերի տակ են ապաստան գտնում։
9
Յափշտակեցին ստինքից որբին եւ տնանկներին տառապեցրին։
10
Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարի էլ հացը կտրեցին։
11
Դարան սարքեցին կիրճերում իզուր. ճանապարհն ուղիղ՝ չիմացան երբեք։
12
Մարդիկ զրկուեցին քաղաքից, տնից. հոգիներն մանկանց խիստ հեծեծեցին։ Իսկ Նա ինչո՞ւ չի այցելում սրանց։
13
Երկրում ապրեցին, սակայն չիմացան. ճանապարհն արդար չճանաչեցին. Աստծու շաւիղով երբեք չընթացան։
14
Տեղեկանալով նրանց գործերին՝ խաւարի մատնեց Տէր Աստուած նրանց. ու կը նմանուեն գիշերուայ գողի։
15
Շնացողն աչքը խաւարին է լոկ յառում-սեւեռում։ Եւ կ՚ասի՝ «Թող ոչ մէկի աչքը չտեսնի իրեն. քօղ է գցել նա հիմա երեսին»։
16
Մութի միջով է փորել իր տունը. ցերեկի դիմաց փակել են իրենց ու չեն իմացել՝ ի՛նչ բան է լոյսը։
17
Այգն իրենց համար մահուան ստուեր է, եւ ըմբռնում են նրանք տագնապը մահուան ստուերի։
18
Ամբարիշտները աւելի թեթեւ են ջրի երեսին։ Նրանց մի մասը երկրի վրայ կը կործանուի. եւ նրանց տունկերը կը լինեն ցամաքած
19
խլեցին որբից խուրձը ցորենի։ Նրանց մեղքերը երեսով տուին։ Ու ցօղի մշուշի նման նա անյայտ էլ կը մնայ։
20
Եւ թող նա ստանայ արածի համեմատ. անիրաւ ամէն մարդ թող ջարդուի քայքայուած ծառի պէս,
21
քանի որ ամուլ կնոջ բարի բան չի արել,
22
որբեւայրուն չի ողորմել, աղքատին կործանել է բարկութեամբ։ Ու անգամ թէ ոտքի կանգնի նա՝ հաւատ չի ունենայ իր կեանքի
23
Հիւանդանալիս չի ակնկալի, որ կ՚առողջանայ, այլ կը խրուի նա հիւանդութեան մէջ. իր յոխորտանքով շատ-շատերի է նա
24
Կը թառամի նա տօթ եղանակին, ինչպէս որ խոտը կամ ինչպէս հասկը՝ ընկած ցօղունից։
25
Թէ լինի մէկը, որ ասի, թէ ես ստե՛ր եմ խօսում, թող որ բանի տեղ չդնի նա էլ իմ ասածները»։
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42