bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 40
Job 40
Armenian Eastern Bible 1994
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
1
Տէրը ամպերի միջից նորից խօսեց ու ասաց Յոբին.
2
«Այդպէս չէ. տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։
3
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թէ ես քեզ այլ ազդարարութեամբ չեմ յայտնուել, քան այնպէս, որ դու արդար
4
Թէ՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նոյն բազուկն ունես կամ նրա հետ նոյն ձայնով ես որոտում։
5
Դէ ուրեմն, բարձր կեցուածք ընդունի՛ր, զօրութիւն, փառք ու պատիւ ա՛ռ վրադ։
6
Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկութեամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ-սառեցրո՛ւ ամբարտաւաններին։
7
Անմիջապէս խորտակի՛ր ամբարիշտներին,
8
առհասարակ բոլորին հողի մէջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։
9
Համաձայնուե՞մ արդեօք, որ աջդ կարող է փրկել։
10
Իսկ ահա քո առաջն է, որովհետեւ գազաններն արջառի պէս խոտ են ճարակում։
11
Ահա նրա ուժը մէջքին է, զօրութիւնը՝ որովայնի պորտի շուրջ։
12
Իր պոչը նոճու պէս տնկել է,
13
ջլերն իրար են հիւսուած, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձոյլ երկաթից։
14
Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։
15
Ապառաժ լերան վրայ հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։
16
Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում՝ շամբի, եղէգի ու կնիւնի տակ։
17
Նրա գլխաւերեւում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մէկ, եւ բարդու սիւները։
18
Հեղեղ էլ լինի՝ նա չի զգայ։ Անձնապաստան է. եթէ Յորդանան գետն էլ դէպի իր բերանը դիմի՝
19
իր ակնակապիճների մէջ կ՚առնի այն։
20
Եթէ վիշապը խոյս տայ, կը ծակե՞ս նրա ռունգերը։ Կարո՞ղ ես կարթով բարձրացնել նրան, նրա դնչին պախուրց կը դնե՞ս։
21
Թէ՞ շղթայ կը կապես նրա քթին։ Սանձ կ՚անցկացնե՞ս նրա կզակին։
22
Քեզ հետ կը խօսի՞ հեզութեամբ, քաղցր լեզուով։ Հետդ ուխտ կը դնի՞։
23
Նրան քեզ իբրեւ յաւիտենական ծառայ կը նուաճե՞ս։
24
Նրա հետ կը խաղա՞ս, ինչպէս թռչնի հետ, կամ ձագի պէս թելով կը կապե՞ս նրան։
25
Ազգեր կը կերակրուեն նրանով, եւ փիւնիկեցիների տոհմերը նրան իրենց մէջ կը բաժանեն։
26
Բոլոր նաւաստիները, մի տեղ հաւաքուելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն վերցնի. նրա գանգը ձկնորսների նաւերում է։
27
Հէնց որ ձեռքդ վրան դնես՝ կը մտաբերես այն պայքարը, որ տեղի է ունենալու նրա մարմնի մէջ. ու այլեւս չես անի։
28
Չես տեսել դու նրան, ոչ էլ կը զարմանաս իմ ասած այս խօսքերի վրայ։
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42