bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Eastern Bible 1994
/
Job 8
Job 8
Armenian Eastern Bible 1994
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 9 →
1
Բաղդատ Սոքեցին խօսեց ու ասաց.
2
«Մինչեւ ե՞րբ ես այդպէս խօսելու։ Մեծաբանութեան հովեր կան քո բերանում։
3
Միթէ անիրա՞ւ դատաստան կը տեսնի Տէրը, կամ նա, որ ամէն ինչ ստեղծեց, իրաւունքը կ՚աղաւաղի՞։
4
Եթէ քո զաւակները մեղանչեցին նրա առաջ, ինքն էլ պատիժներ ուղարկեց անօրէնութիւնների համար։
5
Բայց դու աղօթքներով վաղ առաւօտեան դիմի՛ր Ամենակալ Տիրոջը.
6
եթէ սուրբ ու ճշմարիտ լինես՝ քո աղօթքներին ականջ կը դնի,քեզ կը վերադարձնի արդար յարկը քո։
7
Եթէ սկզբում քոնը քիչ էր, վերջում այն անբաւ կը լինի։
8
Բայց դու տեղեկացի՛ր հին ազգերից եւ քննի՛ր տոհմերի գլխաւորներին։
9
Քանի որ մենք երէկուան ենք պատկանում, բան չենք իմանում. ստուեր է երկրի վրայ կեանքը մեր։
10
Միթէ նրանք պիտի չսովորեցնե՞ն քեզ ու պատմեն, իրենց իմաստութիւնից պիտի չբխեցնե՞ն խօսքերն իրենց։
11
Միթէ պրտուն կը կանաչի՞ առանց ջրի, կամ կը բարձրանա՞յ կնիւնն առանց ջրուելու։
12
Չի՞ հնձուելու այն, մինչ իր արմատների վրայ է. եթէ ամէն խոտ մինչեւ յագեցում չոռոգուի՝ չի՞ չորանայ։
13
Արդ, բոլորի վախճանն այնպիսին կը լինի, որ կը մոռանան Տիրոջը, այդպէս էլ ամբարշտի յոյսը կը կորչի։
14
Շէն չի լինի տունը նրա. սարդոստայնի պէս կ՚անհետանայ յարկը նրա։
15
Թէկուզ եւ հաստատի տունն իր՝ այն չի մնայ կանգուն. հէնց իր ձեռքը գցի դրան՝ այն չի խարխլի։
16
Արեգակից է խոնաւութիւնը, եւ նրա նեխուածքից է դուրս գալու իր շիւը։
17
Քարակարկառի վրայ է ննջելու ու մանրախիճ քարերի վրայ ապրելու. իսկ եթէ արմատախիլ արուի իր տեղից,նրա տեղն էլ ուրանալու
18
Այսպիսի բան չե՞ս տեսել միթէ.
19
ամբարշտի կործանումն այսպիսին է լինելու, իսկ հողից ուրիշն է բուսնելու։
20
Տէրը չի մերժում անմեղին՝ ամբարշտի ամէն ընծայ ընդունելի չի լինելու։
21
Ճշմարիտ մարդկանց բերանները ծիծաղով են լցուելու, նրանց շրթունքները՝ գոհութեամբ։
22
Նրանց թշնամիներն ամօթով են ծածկուելու. ամբարշտի բնակավայրերն այլեւս չեն մնալու»։
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42