bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Job 2
Job 2
Armenian NEA
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 3 →
1
Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։
2
Տերն ասաց սատանային. «Դու որտեղի՞ց ես գալիս»։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. «Երկնքի ներքո անցնելով և շրջելով ամեն տեղ, եկել եմ ու ներկա եմ»։
3
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
4
Պատասխան տվեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մարդն ինչ որ ունի, կտա իր կաշվի դիմաց։
5
Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։
6
Տերն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում՝ պայմանով, որ նրա կյանքը պահես»։
7
Սատանան հեռացավ Տիրոջ առջևից և չար վերքերով ոտից գլուխ հարվածեց Հոբին։
8
Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։
9
Ու երբ այս դեպքից շատ ժամանակ անցավ, կինն ասաց նրան. «Մինչև ե՞րբ պիտի ասելով համբերես. “Մի քիչ էլ համբերեմ՝ փրկության հույս ակնկալելով”։ Ահա ջնջված է հիշատակդ երկրի երեսից, չկան տղաներդ ու դուստրերդ՝ իմ որովայնի ցավերի ու տանջանքի արդյունքները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ, զազրելի որդերի մեջ նստած, գիշերում ես բացօթյա, իսկ ես, մոլորված, ծառայի պես տնից տուն, տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թե ե՛րբ է արեգակը մայր մտնելու, որ հանգստանամ տառապանքներից ու ցավերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խո՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։
10
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
11
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
12
Նրան հեռվից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. յուրաքանչյուրն իր պատմուճանը պատառոտեց և հող ցանեց իր գլխին։
13
Յոթ օր ու յոթ գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխոսեց հետը, որովհետև տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարվածները։
← Chapter 1
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 3 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42