bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Job 40
Job 40
Armenian NEA
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
1
Եվ Տերը՝ Աստված, խոսեց ու Հոբին ասաց.
2
«Մի՞թե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը թյուրել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա»։
3
Հոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց.
4
«Էլ ինչո՞ւ դեռ դատվել՝ կշտամբված ու հանդիմանված. Տիրոջից եմ լսում այդ բաները ես։ Ոչնչություն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի ափիբերան լինեմ։
5
Բերանս բացեցի մի անգամ, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։
6
Տերը ամպերի միջից նորից խոսեց ու ասաց Հոբին.
7
«Այդպես չէ. տղամարդու պես պնդացրո՛ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ։
8
Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։
9
Թե՞ կարծում ես, որ Տիրոջ հետ նույն բազուկն ունես կամ նրա հետ նույն ձայնով ես որոտում։
10
Դե ուրեմն բարձր կեցվա՛ծք ընդունիր, զորություն, փառք ու պատի՛վ առ վրադ։
11
Սուրհանդակնե՛ր ուղարկիր բարկությամբ, խոնարհեցրո՛ւ բոլոր գոռոզներին, խոնարհեցրո՛ւ և սառեցրո՛ւ ամբարտավաններին։
12
Անմիջապես խորտակի՛ր ամբարիշտներին,
13
առհասարակ բոլորին հողի մեջ ծածկի՛ր իսպառ, նրանց երեսներն անարգանքո՛վ ողողիր։
14
Ընդունե՞մ արդյոք, որ աջդ կարող է փրկել։
15
Իսկ ահա քո առաջն է, որովհետև գազաններն արջառի պես խոտ են ճարակում։
16
Ահա նրա ուժը մեջքին է, զորությունը՝ որովայնի պորտի շուրջը։
17
Իր պոչը նոճու պես տնկել է,
18
ջլերն իրար են հյուսված, կողերը պղնձից են, ողնաշարը՝ ձույլ երկաթից։
19
Տիրոջ արարածների սկիզբը նա է՝ խաղալիք դարձած հրեշտակների ձեռքին։
20
Ապառաժ լերան վրա հասնելով՝ տարտարոսում չորքոտանիների խրախճանք է սարքել։
21
Տեսակ-տեսակ ծառերի տակ է քուն մտնում, շամբի, եղեգի ու կնյունի տակ։
22
Նրա գլխավերևում հովանի են դառնում մեծամեծ ծառեր՝ անտառով մեկ, և բարդու սյուները։
23
Հեղեղ էլ լինի, նա չի զգա։ Անձնապաստան է. եթե Հորդանան գետն էլ դեպի իր բերանը դիմի,
24
իր ակնակապիճների մեջ կառնի այն, երբ նա խուսափի, կծակե՞ս նրա ռունգերը։
25
Կարո՞ղ ես կարթով բարձրացնել վիշապին, նրա դնչին պախուրց կդնե՞ս։
26
Փականք կդնե՞ս նրա քթին։ Սանձ կանցկացնե՞ս նրա բերանին։
27
Քեզ հետ կխոսի՞ հեզությամբ և քաղցր լեզվով։
28
Հետդ ուխտ կդնի՞։ Նրան քեզ իբրև հավիտենական ծառա կնվաճե՞ս։
29
Նրա հետ կխաղա՞ս, ինչպես թռչնի հետ, կամ ձագի պես թելով կկապե՞ս նրան։
30
Ազգեր կկերակրվեն նրանով, և փյունիկեցիների տոհմերը նրան իրենց մեջ կբաժանեն։
31
Բոլոր նավաստիները, մեկ տեղում հավաքվելով, նրա պոչից մի թեփ անգամ չեն պոկի. նրա գանգը ձկնորսների նավերում անգամ չի դրվի։
32
Դու ձեռքդ նրա վրա կդնես՝ հիշելով պատերազմը՝ նրա մարմնի պատճառով հարուցվելիք, որ էլ երբեք չկրկնվի։
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42