bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Job 29
Job 29
Armenian NEA
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 30 →
1
Հոբը շարունակեց իր իմաստուն խոսքերն ու ասաց.
2
«Ո՞վ ինձ կդարձներ նախկին օրերիս, ամիսներին, երբ պաշտպանում էր ինձ Աստված,
3
երբ լուսավոր էր նրա ճրագն իմ գլխի վերև, երբ նրա լույսով էի ընթանում խավարի միջով,
4
երբ զվարճանում էի ճանապարհներին, երբ Տերն այցի էր գալիս իմ տունը,
5
երբ պարուրված էի հարստությամբ, շուրջս՝ ծառաներ,
6
երբ կարագով էր ճամփաս ողողված, լեռներս կաթով էին ոռոգվում,
7
երբ առավոտյան քաղաք դուրս գալիս հրապարակում էր աթոռս դրվում։
8
Տեսնում էին ինձ երիտասարդներ և քաշվում էին, ու ծերերը ոտքի էին կանգնում։
9
Ընդհատում էին իրենց խոսքն անգամ մեծատունները, մատները դնում իրենց բերանին։
10
Ովքեր իմ մասին լսում էին, երանի էին տալիս, ու նրանց լեզուն քիմքին էր կպչում։
11
Ականջը, որ ունկնդրում էր ինձ, երնեկ էր տալիս, ինձ տեսնող աչքն ակնածում էր ինձնից։
12
Որովհետև ես աղքատին հզորի ձեռքից էի ազատել ու օժանդակել անօգնական որբուկին։
13
Կորսված մարդու օրհնությունը թող ինձ վրա գա, այրու բերանը թող օրհնի ինձ։
14
Արդարությամբ էի զգեստավորվել և իրավունքը թիկնոցի նման գցել ինձ վրա։
15
Կույրին աչք էի և կաղ մարդուն՝ ոտք
16
ու խեղճերին՝ հայր։ Դատ էի անում նրան, ում բնավ չէի ճանաչում։
17
Անիրավների ծնոտը ջարդում, հափշտակվածը խլում էի ես նրանց ժանիքից։
18
Ասում էի, թե գուցե տարիքս ծերության հասնի, արմավենու պես երկար ժամանակ կարենամ ապրել։
19
Ջրերի վրա իմ արմատները լայն տարածվեին, ու ցողն էլ հանգչեր իմ հնձի վրա։
20
Աղեղն իմ ինձ հետ պիտի առնեմ, և այն կնորոգվի իմ ձեռքում։
21
Մարդիկ ինձ լսում ու անսում էին, խորհուրդներս ստանալիս միշտ լռում էին,
22
խոսքերիս բան չէին ավելացնում։ Հրճվում էին, երբ որ հետները խոսում էի.
23
սպասում էին նրանք իմ խոսքին, ինչպես ծարավ հողն՝ անձրևի գալուն։
24
Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հավատում, և չէր նվազում լույսը իմ դեմքից։
25
Ինքս էի ընտրում բոլորի ուղին, որպես իշխան էի նստում, զորականների մեջ բազմում իբրև թագավոր»։
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 30 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42