bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian NEA
/
Job 39
Job 39
Armenian NEA
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
1
Գիտե՞ս քարայծների ծննդաբերության ժամանակը կամ լավ հետևե՞լ ես եղնիկների երկունքին։
2
Կարո՞ղ ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց։
3
Առանց երկյուղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցավերից։
4
Կփախչե՞ն նրանց ձագերը, ծնելով կբազմանա՞ն, դուրս կգան ու այլևս չեն վերադառնա։
5
Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։
6
Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները, իբրև բնակավայր՝ աղուտները։
7
Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքները հարկահանների։
8
Դիտում է իր լեռնոտ արոտավայրերը ու շրջում է՝ ամեն դալարիք փնտրելու։
9
Միեղջերուն հոժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ։
10
Չվանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակոս կքաշի՞ քո դաշտում։
11
Հույսդ կդնե՞ս նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է, նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր։
12
Կհավատա՞ս, որ սերմանվելիքներդ փոխհատուցելու է ու հավաքելու քո կալում։
13
Թռչող սիրամարգերի թևե՜րը. մի՞թե արագիլն ու ջայլամը չեն բեղմնավորվի.
14
որովհետև ջայլամն իր ձուն ածում է երկրի վրա, հողով տաքացնում
15
ու մոռանում, թե ո՛ւր է ցրել, և անապատի գազանները կոխոտում են այն։
16
Նա հեռանում է իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստյան վախը չունի նա,
17
որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը և խելքի բաժին չի տվել նրան։
18
Բայց երբ դեպի վեր ու բարձունքներ բարձրանա, կծիծաղի երիվարի ու նրա հեծյալի վրա։
19
Մի՞թե դու ես ձիուն օժտել զորությամբ, պարանոցին զրահ հագցրել,
20
վրան սպառազինություն գցել, նրա լանջը փառավորել խիզախությամբ։
21
Որոտում է դաշտում ու դոփում, զորությամբ դուրս է գալիս դաշտ։
22
Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում։
23
Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը, շարժվում վահանն ու նիզակը։
24
Իսկ ինքը բարկությամբ ապականում է երկիրը։ Չի հավատում, մինչև փողը չհնչի։
25
Իսկ երբ հնչում է փողը, «վաշ-վա՜շ» է կանչում։ Հեռվից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով։
26
Քո խելքի՞ց է բազեն թևերը տարածելով կանգնած մնում օդում՝ անշարժ դիտելով հարավի կողմը,
27
կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղը նստում հանգստանում է իր բույնի վրա,
28
քարանձավներում ու ծածուկ տեղերում։
29
Այնտեղ է մնում ու կեր է փնտրում։ Նրա աչքերը դիտում են հեռվից,
30
իսկ նրա ձագերն արյան մեջ են թաթախված։ Ուր որ դիակ գտնեն, իսկույն այնտեղ են հայտնվում»։
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42