bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Genesis 20
Genesis 20
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 21 →
1
Եւ Աբրահամն այն տեղից դէպի հարաւային երկիրը չուեց. Եւ Կադէսի եւ Սուրի մէջ բնակուեց, եւ Գերերումը պանդուխտ եղաւ։
2
Եւ Աբրահամն իր կնոջ Սարրայի համար ասեց. Նա իմ քոյրն է։ Եւ Գերարի թագաւոր Աբիմելէքը մարդ ուղարկեց եւ առաւ Սարրային։
3
Բայց Աստուած գիշերը երազում Աբիմելէքի մօտ եկաւ եւ ասեց նորան. Ահա դու պիտի մեռնիս այդ կնոջ պատճառով, որ դու առիր. Որովհետեւ նա մի մարդի կին է։
4
Բայց Աբիմելէքը նորան մօտեցած չէր, եւ ասեց. Տէր, մի՞թէ արդար ազգ էլ կմեռցնես։
5
Մի՞թէ ինքը չասեց ինձ, թէ Նա իմ քոյրն է. Եւ հէնց սա ինքն էլ ասեց. Թէ Նա իմ եղբայրն է. Ես ուղիղ սրտովս եւ մաքուր ձեռքերովս արի այս։
6
Եւ Աստուած նորան ասեց երազում. Ես էլ գիտացի որ ուղիղ սրտովդ արիր այդ. Նաեւ ես քեզ ինձ դէմ մեղք գործելուց ետ պահեցի, վասն որոյ քեզ չթողեցի որ նորան մօտենաս։
7
Եւ արդ կինն իր մարդին ետ դարձրու. որովհետեւ նա մարգարէ է, եւ քեզ համար թող աղօթք անէ որ ապրիս, եւ եթէ դու նորան ետ չտաս, իմացիր որ անպատճառ կմեռնիս, դու եւ ամեն ինչ որ ունիս։
8
Եւ առաւօտը կանուխ վեր կացաւ Աբիմելէքը եւ կանչեց իր բոլոր ծառաներին, եւ բոլոր այս բաները նորանց ականջների առաջ պատմեց, եւ մարդիկը շատ վախեցին.
9
Եւ Աբիմելէքը կանչեց Աբրահամին, եւ ասեց նորան. Մեզ ի՞նչ ես արել. Եւ ես քեզ դէմ ի՞նչ յանցանք եմ արել, որ ինձ վերայ եւ իմ թագաւորութեան վերայ մեծ մեղք ես բերել. Այնպիսի բաներ ես արել ինձ, որ մարդ չի անիլ։
10
Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. Ի՞նչ տեսար որ այս բանը արիր։
11
Եւ Աբրահամն ասեց. Ես ասեցի թէ Իրաւ այս տեղ Աստուծոյ վախը չկայ. Եւ ինձ կսպանեն կնոջ պատճառովը։
12
Եւ իրաւ էլ իմ քոյրն է. Հօրս աղջիկն է, բայց ոչ թէ մօրս աղջիկը. Եւ ինձ կին եղաւ։
13
Եւ եղաւ երբոր Աստուած ինձ իմ հօրս տանիցը պանդխտութիւն անել տուաւ, ասեցի դորան. Սա լինի քո ինձ անելու երախտիքը, որտեղ որ գնալու լինինք, ինձ համար ասես թէ Եղբայրս է։
14
Եւ Աբիմելէքը ոչխարներ եւ արջառներ եւ ծառաներ եւ աղախիններ առաւ, եւ Աբրահամին տուաւ. Եւ նորա կինը Սարրան էլ իրան ետ դարձրեց։
15
Եւ Աբիմելէքն ասեց. Ահա իմ երկիրը քո առաջին է, աչքիդ հաճոյ եղած տեղը բնակուիր։
16
Եւ Սարրային ասեց. Ահա եղբօրդ հազար արծաթ տուի. Ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի այն բոլորի համար որ քեզ հետ եղաւ եւ ամենովը յանդիմանուեցար էլ։
17
Եւ Աբրահամն աղօթք արաւ Աստուծոյն. Եւ Աստուած բժշկեց Աբիմելէքին եւ նորա կնոջը, եւ նորա աղախիններին, եւ ծնում էին։
18
Որովհետեւ Եհովան Աբիմելէքի ընտանեաց բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարրայի համար։
← Chapter 19
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 21 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50