bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Genesis 4
Genesis 4
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 5 →
1
Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով։
2
Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր։
3
Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։
4
Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։
5
Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։
6
Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։
7
Չէ՞ որ եթէ բարի լինիս, կբարձրանայ. Բայց եթէ բարի չլինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։
8
Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։
9
Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չգիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։
10
Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։
11
Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։
12
Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս։
13
Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։
14
Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. Եւ կլինի որ ամեն ինձ գտնողը ինձ կսպանէ։
15
Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ Կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի։ Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չսպանէ նորան։
16
Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում։
17
Եւ Կայէնը գիտաց իր կինը. Եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. Եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ։
18
Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը։
19
Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. Մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր։
20
Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ։
21
Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ։
22
Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։
23
Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։
24
Եթէ Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ։
25
Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը։
26
Եւ Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. Այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը։
← Chapter 3
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 5 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50