bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Genesis 29
Genesis 29
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 30 →
1
Եւ Յակոբը ճանապարհ ընկաւ եւ գնաց արեւելքի որդկանց երկիրը.
2
Եւ մտիկ տուաւ, եւ ահա դաշտումը մի հոր կար, եւ ահա այնտեղ նորա մօտ ոչխարների երեք հօտ պառկել էին, որ այն հորիցը խմեցնում էին հօտերին. Եւ հորի բերանին մի մեծ քար կար։
3
Եւ բոլոր հօտերը այնտեղ էին ժողովում. Եւ հորի բերանիցը քարը գլորում էին, եւ հօտերին խմեցնում, եւ քարը դարձեալ իր տեղը հորի բերանին էին դնում։
4
Եւ Յակոբն ասեց նորանց. Եղբայրներս, ո՞րտեղից էք դուք. Եւ նորանք ասեցին. Մենք Խառանիցն ենք։
5
Եւ նա ասեց նորանց. Նաքովրի որդի Լաբանին ճանաչո՞ւմ էք. Եւ նորանք ասեցին՝ Ճանաչում ենք։
6
Եւ նա ասեց նորանց. Առո՞ղջ է. Եւ նորանք ասեցին, Առողջ է, եւ ահա նորա աղջիկ Ռաքէլը ոչխարների հետ գալիս է։
7
Եւ նա ասեց. Ահա տակաւին օր շատ կայ եւ ժամանակ չէ հօտերը ժողովելու, ոչխարներին խմեցրէք, եւ գնացէք արածեցրէք։
8
Եւ նորանք ասեցին. Չենք կարող, մինչեւ որ բոլոր հօտերը մէկտեղ չժողովուին. Այն ժամանակ հորի բերանից քարը կգլորեն, եւ ոչխարներին կխմեցնենք։
9
Եւ երբոր տակաւին նորանց հետ խօսում էր, Ռաքէլն եկաւ իր հօր ոչխարների հետ. որովհետեւ նա էր նորանց հովիւը։
10
Եւ եղաւ երբոր Յակոբը տեսաւ իր մօրեղբայր Լաբանի աղջիկ Ռաքէլին, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարները, այն ժամանակ Յակոբը մօտեցաւ, եւ քարը հորի բերանիցը գլորեց, եւ իր մօրեղբայր Լաբանի ոչխարներին խմեցրեց։
11
Եւ Յակոբը համբուրեց Ռաքէլին, եւ ձայնը բարձրացրեց լաց եղաւ։
12
Եւ Յակոբը պատմեց Ռաքէլին, թէ ինքը նորա հօր ազգական եւ Ռեբեկայի որդին է. Նա էլ վազեց եւ իր հօրը պատմեց։
13
Եւ երբոր Լաբանն իր քրոջ որդի Յակոբին համբաւը լսեց, նորան դիմաւորելու վազեց, եւ գրկեց եւ համբուրեց նորան, եւ իր տունը տարաւ, եւ նա պատմեց Լաբանին բոլոր այս բաները։
14
Եւ Լաբանն ասեց նորան. Իրաւի դու իմ ոսկորն ու իմ մարմինն ես. Եւ նա նորա հետ մի ամբողջ ամիս մնաց։
15
Եւ Լաբանն ասեց Յակոբին. Մի՞թէ դու, որ իմ եղբայրն ես, պիտի ինձ ձրի՞ ծառայես. Ասիր ինձ՝ ի՞նչ է քո վարձքը։
16
Եւ Լաբանն երկու աղջիկ ունէր. Մեծի անունը Լիա եւ փոքրի անունը Ռաքէլ։
17
Եւ Լիայի աչքերը տկար էին, բայց Ռաքէլը գեղեցիկ էր տեսքով եւ գեղեցիկ դէմքով։
18
Եւ Յակոբը սիրեց Ռաքէլին եւ ասեց. Քո փոքր աղջիկ Ռաքէլի համար եօթը տարի քեզ ծառայեմ։
19
Եւ Լաբանն ասեց. Աւելի լաւ է որ ես նորան քեզ տամ քան թէ նորան ուրիշ մարդի տամ։ Բնակուիր ինձ հետ։
20
Եւ Յակոբը Ռաքէլի համար եօթը տարի ծառայեց. Եւ նորա աչքին մի քանի օրերի պէս էր՝ նորան սիրելու պատճառով։
21
Եւ Յակոբն ասեց Լաբանին. Կինս տուր, որովհետեւ օրերս լրացել են, որ ես մտնեմ նորա մօտ։
22
Եւ Լաբանն այն տեղի բոլոր մարդկանցը ժողովեց եւ խնջոյք արաւ։
23
Եւ եղաւ որ իրիկունը նա իր Լիա աղջիկն առաւ եւ նորա մօտ բերաւ. Եւ նա նորա մօտ մտաւ։
24
Եւ Լաբանն իր աղախին Զեղփան իր աղջիկ Լիային աղախին տուաւ։
25
Եւ եղաւ առաւօտանց, եւ ահա նա Լիան էր. Եւ Յակոբը Լաբանին ասեց. Ի՞նչ է սա որ դու ինձ արել ես. Մի՞թէ ես քեզ Ռաքէլի համար չեմ ծառայել. Ապա ինչո՞ւ համար ինձ խաբեցիր։
26
Եւ Լաբանն ասեց. Մեր երկրումն այսպէս չեն անիլ, որ փոքրը մեծից առաջ տան։
27
Լրացրու այս եօթնեակը, եւ ես սորան էլ կտամ քեզ այն ծառայութեան համար որ ինձ ծառայես ուրիշ եօթը տարի էլ։
28
Եւ Յակոբն այնպէս արաւ, եւ այն եօթնեակն էլ լրացրեց, եւ Լաբանն իր Ռաքէլ աղջիկը նորան կին տուաւ։
29
Եւ Լաբանն իր աղախին Բաղղան իր աղջիկ Ռաքէլին աղախին տուաւ։
30
Եւ նա Ռաքէլի մօտ էլ մտաւ, եւ Ռաքէլին Լիայիցն աւելի սիրեց. Եւ Լաբանին եօթը տարի էլ ծառայեց։
31
Եւ երբոր Եհովան տեսաւ որ Լիան ատվում է, նորա արգանդը բացաւ. բայց Ռաքէլը ամուլ էր։
32
Եւ Լիան յղացաւ, եւ մի որդի ծնեց, եւ նորա անունը Ռուբէն դրաւ. որովհետեւ ասեց. Եհովան իմ տառապանքին նայեց, ուրեմն հիմա իմ մարդն ինձ կսիրէ։
33
Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. որովհետեւ Եհովան լսեց որ ես ատվում եմ, նորա համար ինձ այս որդին էլ տուաւ. եւ նորա անունը Շմաւոն դրաւ։
34
Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց եւ ասեց. Հիմա այս անգամ իմ մարդն ինձ հետ կմիաւորուի. որովհետեւ երեք որդի ծնեցի նորա համար. Այս պատճառով նորա անունը Ղեւի դրաւ։
35
Եւ դարձեալ յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ ասեց. Այս անգամ պիտի գոհանամ Եհովայից. Նորա համար նորա անունը Յուդա դրաւ. եւ ծնելուց դադարեց։
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 30 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50