bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Genesis 35
Genesis 35
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 36 →
1
Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ քեզ երեւեցաւ քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ։
2
Եւ Յակոբն ասեց իր ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։
3
Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։
4
Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած բեւեկնու տակին։
5
Եւ ճանապարհ ելան. Եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան։
6
Եւ Յակոբն եկաւ Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը.
7
Եւ այնտեղ մի սեղան շինեց եւ այն տեղի անունը Էլ-Բեթէլ դրաւ. որովհետեւ Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր։
8
Եւ Ռեբեկայի դայեակ Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. Եւ նորա անունը Ալօն-բախութ դրուեցաւ։
9
Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ Յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան։
10
Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ Իսրայէլ լինի քո անունը. Եւ նորա անունը Իսրայէլ դրաւ։
11
Եւ Աստուած ասեց նորան. Ես եմ Ամենակարող Աստուածը. աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։
12
Եւ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կտամ. Եւ քեզանից յետոյ քո սերունդին կտամ այն երկիրը։
13
Եւ Աստուած բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց։
14
Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց։
15
Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, Բեթէլ դրաւ։
16
Եւ Բեթէլից ճանապարհուեցան. Եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ Ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց։
17
Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ սա էլ քեզ համար տղայ է։
18
Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը Բենօնի դրաւ. բայց նորա հայրը Բենիամին կոչեց նորան։
19
Եւ Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է։
20
Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է։
21
Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ Միդդալ-եդերի այն կողմումը։
22
Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. Եւ Իսրայէլը լսեց այս։
23
Լիայի որդիքը՝ Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն։
24
Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։
25
Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ։
26
Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ Գադ եւ Ասեր։ Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար։
27
Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ Մամբրէ Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան։
28
Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան։
29
Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ. Եւ նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան։
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 36 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50