bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Genesis 9
Genesis 9
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 10 →
1
Եւ Աստուած օրհնեց Նոյին եւ նորա որդկանցը, եւ ասեց նորանց. Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք երկիրը.
2
Եւ ձեր վախն ու ձեր երկիւղը երկրի բոլոր գազանների վերայ եւ երկնքի բոլոր թռչունների վերայ լինի. նորանք երկրի վերայ բոլոր շարժողների հետ եւ ծովի բոլոր ձկների հետ ձեր ձեռքն են տրուած։
3
Ամեն շարժող կենդանի ձեզ համար կերակուր լինի. բանջարի խոտի պէս տուի ձեզ բոլորը։
4
Միայն միսը իր կեանքովը այսինքն իր արիւնովը չուտէք։
5
Եւ ձեր արիւնն էլ ձեր կեանքի համար կպահանջեմ, ամեն կենդանու ձեռքից կպահանջեմ, եւ մարդի ձեռքից՝ իր ընկերի ձեռքիցը մարդի կեանքը կպահանջեմ։
6
Ով որ մարդի արիւն թափէ, նորա արիւնը մարդով թափուի. որովհետեւ Աստուծոյ պատկերովն ստեղծեց մարդին։
7
Եւ դուք աճեցէք ու շատացէք, երկրի վերայ բազմացէք եւ նորանում շատացէք։
8
Եւ Աստուած ասեց Նոյին եւ նորա որդկանցը նորա հետ՝ ասելով.
9
Եւ ես ահա իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ եւ ձեզանից յետոյ ձեր սերունդի հետ,
10
Եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու հետ, թէ թռչունի, թէ անասունի եւ թէ ձեզ հետ լինող երկրի ամեն գազանի հետ, տապանիցը ելածների ամենի հետ՝ երկրի բոլոր անասունների հետ։
11
Եւ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլ եւս ոչ մէկ մարմին ջրհեղեղի ջրերից չի կորչիլ, եւ այլ եւս ջրհեղեղ չի լինիլ երկիրը փչացնելու համար։
12
Եւ Աստուած ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես դնում եմ իմ ու ձեր մէջ, եւ ձեզ հետ լինող ամեն շնչաւոր կենդանու մէջ յաւիտենական դարերի համար.
13
Իմ աղեղը դրի ամպի մէջ, եւ նա ուխտի նշան լինի իմ ու երկրի մէջ։
14
Եւ լինի որ ես երկրի վերայ ամպ բերելիս՝ աղեղը ամպի մէջ տեսնուի.
15
Այն ժամանակ ես կյիշեմ իմ ուխտը որ իմ ու ձեր մէջ եւ ամեն մարմնից ամեն շնչաւոր կենդանու մէջ դրել եմ, եւ ջրերը այլ եւս հեղեղ չեն դառնալ որ եւէ մարմին կորցնելու համար։
16
Եւ աղեղը ամպի մէջ կլինի, եւ ես նորան կտեսնեմ, որ յիշեմ այն յաւիտենական ուխտը՝ Աստուծոյ ու ամեն մարմնից լինող բոլոր կենդանի անասունի մէջ, որ երկրի վերայ է։
17
Եւ Աստուած Նոյին ասեց. Սա է այն ուխտի նշանը որ ես հաստատեցի իմ ու երկրի վերայ լինող ամեն մարմնի մէջ։
18
Եւ Նոյի տապանից դուրս եկած որդիքն էին՝ Սէմ, Քամ եւ Յաբէթ, եւ Քամը Քանանի հայրն է։
19
Այս երեքը Նոյի որդիքն են. Եւ սորանցից տարածուեցաւ բոլոր երկիրը։
20
Եւ Նոյը սկսեց հողագործ դառնալ, եւ մի այգի տնկեց։
21
Եւ գինուցը խմեց եւ արբեց, եւ իր վրանի մէջ մերկ էր։
22
Եւ Քանանի հայր՝ Քամը տեսաւ իր հօր մերկութիւնը եւ իր երկու եղբայրներին պատմեց դրսումը։
23
Եւ Սէմը եւ Յաբէթը հանդերձն առին եւ իրանց երկուսի ուսերի վերայ դրին ու ետ ետ գնացին իրանց հօր մերկութիւնը ծածկեցին. Եւ իրանց երեսները դէպի ետ էր եւ իրանց հօր մերկութիւնը չտեսան։
24
Եւ Նոյն իր գինուցն արթնացաւ եւ իմացաւ ինչ որ իրան իր փոքր որդին արել էր։
25
Եւ ասեց. Անիծեալ լինի Քանանը, ծառաների ծառայ լինի նա իր եղբայրներին։
26
Նաեւ ասեց. Օրհնեալ լինի Եհովան՝ Սէմի Աստուածը, եւ Քանանը նորա ծառայ լինի։
27
Աստուած ընդարձակէ Յաբէթին, եւ նա Սէմի վրաններումը բնակուի, եւ Քանանը ծառայ լինի նորան։
28
Եւ Նոյը ջրհեղեղից յետոյ երեք հարիւր յիսուն տարի ապրեց։
29
Եւ Նոյի բոլոր օրերը ինը հարիւր յիսուն տարի եղաւ եւ մեռաւ։
← Chapter 8
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 10 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50