bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 11
Jeremiah 11
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 12 →
1
Այն խօսքն է սա, որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.
2
Լսեցէք այս ուխտի խօսքերը, եւ ասեցէք Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին.
3
Եւ դու ասիր նորանց, Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Անիծեալ է այն մարդը, որ չ'լսէ այս ուխտի խօսքերին.
4
Որ ես պատուիրել եմ ձեր հայրերին այն օրը, որ ես նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը՝ այն երկաթի հնոցիցը, ասելով, Լսեցէք իմ ձայնին եւ կատարեցէք դորանց բոլորովին ինչպէս որ ես պատուիրում եմ ձեզ. եւ դուք կ'լինէք ինձ ժողովուրդ, եւ ես կ'լինեմ ձեզ Աստուած։
5
Որպէս զի հաստատեմ այն երդումը, որ արել եմ ձեր հայրերին, որ նորանց տամ կաթ եւ մեղր բղխող երկիրը՝ ինչպէս որ այսօր։ Եւ ես պատասխանեցի ու ասեցի. Ամէն, ով Տէր։
6
Եւ Տէրն ասեց ինձ. Կանչիր այս բոլոր խօսքերը Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումն ասելով. Լսեցէք այս ուխտի խօսքերը եւ արէք նորանց։
7
Որովհետեւ ես ձեր հայրերին պարզապէս խրատեցի այն օրից, որ նորանց հանեցի Եգիպտոսի երկրիցը մինչեւ այսօր, կանուխ վեր էի կենում ու խրատում եւ ասում. Լսեցէք իմ ձայնին։
8
Բայց նորանք չ'լսեցին եւ ականջ չ'դրին, եւ ամեն մէկը գնաց իր չար սրտի կամակորութիւնովը, եւ ես բերի նորանց վերայ այս ուխտի բոլոր խօսքերը, որ պատուիրել էի որ անեն, բայց չ'արին։
9
Եւ Տէրն ասեց ինձ. Դաւաճանութիւն է գտնվում Յուդայի մարդկանցում եւ Երուսաղէմի բնակիչներում։
10
Նորանք ետ դառան դէպի իրանց առաջի հայրերի անօրէնութիւնները, որ մերժեցին լսել իմ խօսքերը, եւ նորանք գնացին ուրիշ աստուածների ետեւից, որ նորանց ծառայեն. Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը քանդեցին իմ ուխտը, որ արել էի նորանց հայրերի հետ։
11
Վասն որոյ Տէրն այսպէս է ասում. Ահա ես նորանց վերայ չարիք եմ բերելու, որից նորանք չեն կարողանալ դուրս գալ, եւ կ'կանչեն դէպի ինձ, բայց ես նորանց չեմ լսիլ։
12
Եւ Յուդայի քաղաքները եւ Երուսաղէմի բնակիչները կ'գնան եւ կ'կանչեն այն աստուածներին, որոնց իրանք խունկ էին ծխում, բայց նորանք բնաւ չեն օգնիլ նորանց իրանց նեղութեան ժամանակին։
13
Որովհետեւ քո քաղաքների չափ եղան քո աստուածները, ով Յուդա. եւ Երուսաղէմի փողոցների չափ սեղաններ էք շինել ամօթի համար, սեղաններ՝ որ Բահաղին խունկ ծխելու համար են։
14
Բայց դու մի աղօթիր այս ժողովրդի համար, եւ նորանց համար աղաղակ ու աղաչանք մի բարձրացնիր, որովհետեւ ես չեմ լսելու նորանց դէպի ինձ կանչած ժամանակը նորանց չարիքի համար։
15
Ի՞նչ ունի իմ սիրելին իմ տանը. շատ անօրէնութիւններ գործելով, սուրբ միսն էլ պիտի անց կենայ քեզանից, որ դու չարութիւն անելիս ուրախանում ես։
16
« Կանաչ ձիթենի՝ գեղեցիկ՝ բարեպտուղ» կոչեց Տէրը քո անունը. բայց մեծ աղմկի ձայնով կրակ վառեց նորա կողմովը, եւ նորա ոստերը կոտրատուեցան։
17
Եւ Զօրաց Տէրը, որ քեզ տնկել է, չարիք է խօսել քեզ վերայ, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութեան համար, որ իրանք արին, Բահաղին խունկ ծխելով որ ինձ բարկացնեն։
18
Եւ Տէրն ինձ իմացրեց, եւ ես գիտեմ. դու ինձ ցոյց տուիր այն ժամանակ նորանց գործերը։
19
Բայց ես մի ընտելացած գառի պէս էի, որ տարվում է մորթուելու, եւ չ'գիտէի թէ ինձ դէմ նենգութիւն են հնարում, թէ Փչացնենք ծառը իր պտղովը, եւ նորան բնաջինջ անենք կենդանեաց երկրիցը, եւ նորա անունը այլ եւս չ'յիշուի։
20
Սակայն, ով Զօրաց Տէր՝ արդար դատաւոր, երիկամունքներն ու սիրտը քննող, թող տեսնեմ քո վրէժը նորանցից. որովհետեւ իմ վէճը քեզ վերայ եմ գցել։
21
Սորա համար այսպէս է ասում Տէրը Անաթովթի մարդկանց համար, որոնք որոնում են քո հոգին՝ ասելով. Մի մարգարէանար Տիրոջ անունովը, որ մեր ձեռովը չ'մեռնես։
22
Վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես այցելութիւն պիտի անեմ նորանց, ընտիրները սրով պիտի ընկնեն, նորանց որդիքը եւ նորանց աղջկերքը սովով պիտի մեռնեն։
23
Եւ մնացորդ պիտի չ'ունենան նորանք, որովհետեւ ես չարիք եմ բերում Անաթովթի մարդկանց վերայ՝ նորանց այցելելու տարին։
← Chapter 10
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 12 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52