bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 18
Jeremiah 18
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 19 →
1
Այն խօսքը, որ Տիրոջ կողմանէ եղաւ Երեմիային ասելով.
2
Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։
3
Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։
4
Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու։
5
Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
6
Մի՞թէ ես չեմ կարող այս բրուտի պէս անել ձեզ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը. ահա ինչպէս որ կաւն է բրուտի ձեռքին, նոյնպէս էք դուք իմ ձեռքին, ով Իսրայէլի տուն։
7
Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար,
8
Եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար։
9
Եւ ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան մասին, նորան շինելու եւ տնկելու համար,
10
Եթէ նա չարութիւն է անում իմ աչքի առաջին եւ չէ լսում իմ խօսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի թէ Նորան բարիք եմ անելու։
11
Եւ հիմա ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին, թէ Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ձեզ համար չարիք եմ շինում, եւ ձեր մասին մի խորհուրդ եմ խորհում, եկէք ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը։
12
Բայց նորանք ասում են. Անհնարին է, որովհետեւ մենք մեր խորհուրդների ետեւիցն ենք գնալու, եւ իւրաքանչիւրս իր չար սրտի կամակորութիւնն ենք անելու։
13
Սորա համար այսպէս է ասում Տէրը. Մէկ հարցրէք ազգերի մէջ, ո՞վ է լսել այսպիսի բաներ. խիստ սոսկալի բան արաւ Իսրայէլի կոյսը։
14
Մի՞թէ դաշտի վէմիցը կ'պակասի Լիբանանի ձիւնը, կամ կ'ցամաքեն հոսող օտար ցուրտ ջրերը։
15
Սակայն ինձ մոռացել է իմ ժողովուրդը, ունայն բանի է խունկ ծխում. եւ նորանց սահեցրել են իրանց ճանապարհներումը, որ հին ճանապարհներ էին, որ այնպիսի ուղիներով գնան, որ պողոտայ չեն։
16
Որ նորանք իրանց երկիրը աւերակ՝ յաւիտեան սուլելու առարկայ շինեն. որ ամեն նորա մօտով անցնողը հիանայ եւ գլուխը շարժէ։
17
Իբրեւ թէ արեւելեան քամիով, պիտի նորանց ցրուեմ թշնամիի առաջին. մէջք եւ ոչ թէ երես պիտի ցոյց տամ նորանց կործանման օրը։
18
Բայց նորանք ասեցին. Եկէք հնարքներ սարքենք Երեմիայի դէմ, որովհետեւ օրէնքը չի կորչիլ քահանայիցը, եւ խորհուրդը՝ իմաստունիցը, եւ խօսքը՝ մարգարէիցը։ Եկէք նորան զարկենք լեզուով, եւ նորա ոչ մի խօսքին մտիկ չ'անենք։
19
Ով Տէր, դէպի ինձ մտիկ արա, եւ լսիր ինձ հետ վիճողների ձայնը։
20
Մի՞թէ բարիքի փոխարէն չարութիւն կ'հատուցանուի. որովհետեւ նորանք փոս են փորել իմ անձի համար. յիշիր իմ կանգնելը քո առաջին, նորանց համար բարեխօսելու մասին, որ ետ դարձնեմ քո բարկութիւնը նորանցից։
21
Սորա համար նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց յանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները՝ պատերազմում սրով զարկուածներ։
22
Աղաղակ լսուի նորանց տներիցը, երբոր դու նորանց վերայ յանկարծակի գունդեր բերես, որովհետեւ փոս փորեցին ինձ բռնելու համար, եւ վարմեր լարեցին ծածուկ իմ ոտքերի համար։
23
Բայց դու, ով Տէր, գիտես նորանց բոլոր խորհուրդները ինձ դէմ մահի համար. նորանց մեղքերը մի քաւիր, եւ նորանց մեղքը քո առաջից մի ջնջիր. այլ թող նորանք կործանուին քո առաջին, նորանց արա քո բարկութեան ժամանակին։
← Chapter 17
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 19 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52