bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 30
Jeremiah 30
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 31 →
1
Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ ասելով.
2
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, թէ Գրիր քեզ համար մէկ գրքի մէջ այն բոլոր խօսքերը, որ քեզ հետ խօսել եմ.
3
Որովհետեւ ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ետ պիտի դարձնեմ իմ Իսրայէլ եւ Յուդա ժողովրդի գերութիւնը, ասում է Տէրը, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այն երկիրը, որ տուել եմ իրանց հայրերին, եւ պիտի ժառանգեն նորան։
4
Եւ սորանք են այն խօսքերը, որ Տէրը խօսել է Իսրայէլի եւ Յուդայի մասին.
5
Թէ այսպէս է ասում Տէրը՝ Սոսկալի ձայն լսեցինք, վախ կայ եւ խաղաղութիւն չ'կայ։
6
Մէկ հարցրէք եւ տեսէք, թէ արուն կ'ծնի՞, ապա ի՞նչու եմ տեսնում ամեն մարդ ձեռքերը երանքին դրած ծննդականի պէս, եւ ամեն երեսները փոխուած դեղնացած։
7
Աւա՜ղ, որովհետեւ մեծ է այն օրը. նորա նմանը չ'կայ. եւ նա նեղութեան ժամանակ պիտի լինի Յակոբի համար. բայց նա ազատուելու է նորանից։
8
Եւ կ'լինի այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես կ'կոտրեմ նորա լուծը քո պարանոցիցը, եւ քո կապերը կ'կոտրեմ. որ նորան այլ եւս չեն ծառայեցնել օտարները։
9
Եւ նորանք կ'ծառայեն իրանց Տէր Աստուծուն, եւ իրանց Դաւիթ թագաւորին, որին ես կ'յարուցանեմ նորանց համար։
10
Բայց դու մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, ասում է Տէրը. Մի զարհուրիր, ով Իսրայէլ, որովհետեւ ահա ես քեզ կ'ազատեմ հեռուից եւ քո սերունդին իրանց գերութեան երկրիցը. եւ Յակոբը ետ կ'դառնայ եւ հանդարտ ու հանգիստ կ'լինի. եւ վախեցնող չի լինիլ։
11
Որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, քեզ ազատելու համար, նորա համար որ պիտի վերջացնեմ այն բոլոր ազգերը, ուր որ ես քեզ ցրիւ եմ տուել. բայց քեզ պիտի չ'վերջացնեմ, այլ քեզ պիտի խրատեմ իրաւունքով եւ քեզ բնաւ անմեղ պիտի չ'համարեմ։
12
Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Յուսահատական է քո կոտրուածը, ցաւալի՝ քո հարուածը.
13
Քո դատը դատող չ'կայ, կապելու համար. բժշկութիւն՝ սպեղանի չ'կայ քեզ համար։
14
Քո բոլոր հոմանիները մոռացել են քեզ, քեզ չեն որոնում. որովհետեւ թշնամիի հարուածով հարուածեցի քեզ՝ անգութի պատիժով, քո անօրէնութիւնների շատութեան համար. շատացել էին քո մեղքերը։
15
Ի՞նչ ես աղաղակում քո կոտրուածի համար, յուսահատական է քո ցաւը. քո անօրէնութիւնների շատութեան համար, որ շատացել էին քո մեղքերը, ես արի այս բաները քեզ։
16
Սորա համար բոլոր քեզ ուտողները պիտի ուտուին, եւ բոլոր քեզ նեղողները՝ ամենքն էլ գերի պիտի գնան. եւ քեզ յափշտակողները պիտի յափշտակուին. եւ բոլոր քեզ կողոպտողներին պիտի տամ կողոպուտի։
17
Որովհետեւ ես քեզ պիտի սպեղանի դնեմ, եւ քո հարուածներիցը պիտի բժշկեմ քեզ, ասում է Տէրը. որովհետեւ քեզ՝ Աքսորուած կոչեցին, թէ սա այն Սիօնն է, որին խնդրող չ'կայ։
18
Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ետ պիտի դարձնեմ Յակոբի վրանների գերութիւնը. եւ նորա բնակարաններին պիտի ողորմեմ, եւ քաղաքը պիտի շինուի իր փլատակների թումբի վերայ, եւ պալատը իր կարգի համեմատ բնակարան լինի։
19
Եւ նորանցից պիտի դուրս գայ գովասանութիւն եւ ուրախացողների ձայն. եւ նորանց պիտի շատացնեմ, ու պիտի չ'քիչանան նորանք. եւ նորանց պիտի փառաւորեմ, եւ պիտի չ'նուաստանան։
20
Եւ նորա որդիքը առաջուայ պէս պիտի լինեն, եւ նորանց ժողովքը պիտի հաստատուի իմ առաջին, եւ ես պիտի այցելեմ նորա բոլոր հարստահարիչներին։
21
Եւ նորա մեծաւորը պիտի իրանից լինի, եւ նորա իշխանն իր միջիցը պիտի դուրս գայ, եւ ես պիտի մօտեցնեմ նորան, եւ նա պիտի մօտ լինի ինձ. որովհետեւ ո՞վ է նա որ վստահանայ իր սրտովն ինձ մօտենալու, ասում է Տէրը։
22
Եւ դուք կ'լինէք ինձ համար ժողովուրդ, եւ ես կ'լինեմ ձեզ համար՝ Աստուած։
23
Ահա Տիրոջ մրրիկը բարկութեամբ պիտի դուրս գայ. շառաչող թաթառը պտուտուելու է չարերի գլխին։
24
Տիրոջ բարկութեան բորբոքումը ետ չի դառնալու, մինչեւ որ անէ եւ մինչեւ որ կատարէ իր սրտի խորհուրդները. յետի օրերումը պիտի հասկանաք այս։
← Chapter 29
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 31 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52