bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 37
Jeremiah 37
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 36
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 38 →
1
Եւ Յովսիայի որդի Սեդեկիա թագաւորը թագաւոր եղաւ Յովակիմի որդի Յեքոնիայի տեղ, որին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի երկրումը թագաւոր դրաւ։
2
Բայց նա եւ նորա ծառաները եւ երկրի ժողովուրդը չ'հնազանդեցին Տիրոջ խօսքին, որ խօսեց Երեմիա մարգարէի ձեռովը։
3
Եւ Սեդեկիա թագաւորը ուղարկեց Սեղեմիայի որդի Յուքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային Երեմիա մարգարէի մօտ ասելով. Խնդրում ենք՝ աղօթք արա մեզ համար մեր Տէր Աստուծուն։
4
Եւ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մէջ, եւ նորան չէին դրել բանտի տունը։
5
Եւ Փարաւօնի զօրքը դուրս եկաւ Եգիպտոսից, եւ Քաղդէացիք, որոնք պաշարել էին Երուսաղէմը, լսեցին նորանց լուրը եւ հեռացան Երուսաղէմի վերայից։
6
Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիա մարգարէին ասելով.
7
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է ինձ մօտ ինձ հարցնելու. Ահա Փարաւօնի զօրքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, ետ պիտի դառնայ իր երկիրը՝ Եգիպտոս։
8
Եւ Քաղդէացիք էլ պիտի ետ դառնան ու պատերազմեն այս քաղաքի դէմ, եւ պիտի նորան առնեն եւ նորան կրակով այրեն։
9
Այսպէս է ասում Տէրը. Մի խաբէք ձեր անձերը ասելով թէ Քաղդէացիք անշուշտ գնացել են մեր վերայից. բայց նորանք չեն գնալու։
10
Որովհետեւ եթէ զարկէք Քաղդէացիների բոլոր զօրքը, որ պատերազմում է ձեզ հետ, եւ նորանցից մի քանի վիրաւորուած մարդիկ մնան, դարձեալ ամեն մարդ իր վրանումը կանգնելով պիտի այս քաղաքը կրակով այրեն։
11
Եւ եղաւ երբոր Քաղդէացիների զօրքը ետ քաշուեցաւ Երուսաղէմի վերայից Փարաւօնի զօրքի պատճառով,
12
Այն ժամանակ Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որ գնայ Բենիամինի երկիրը որ բաժին առնէ այնտեղից ժողովրդի մէջ.
13
Եւ նա երբոր Բենիամինի դռնումն էր, այնտեղ էր մի ոստիկան՝ անունը Անանիայի որդիի Սեղեմիայի որդի Յերիա. եւ նա բռնեց Երեմիա մարգարէին ասելով թէ Դու անցնում ես Քաղդէացիների կողմը։
14
Բայց Երեմիան ասեց. Սուտ է, ես Քաղդէացիների կողմը չեմ անց կենում. իսկ նա նորան չ'լսեց, եւ Յերիան բռնեց Երեմիային, եւ նորան տարաւ իշխանների մօտ։
15
Եւ իշխանները բարկացան Երեմիայի վերայ եւ նորան ծեծեցին եւ նորան գցեցին բանտը դպիր Յովնաթանի տանը. որովհետեւ դա բանտ էին շինել։
16
Երբոր Երեմիան մտաւ բանտը եւ խուցերը, այնտեղ մնաց Երեմիան շատ օրեր.
17
Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան առաւ, եւ թագաւորը հարցրեց նորան իր տանը ծածուկ եւ ասեց. Տիրոջ կողմանէ խօսք կա՞յ. եւ Երեմիան ասեց՝ Կայ. եւ ասեց՝ Դու Բաբիլոնի թագաւորի ձեռքն ես տրուելու։
18
Եւ Երեմիան ասեց Սեդեկիա թագաւորին. Ես ի՞նչ մեղք եմ արել քեզ դէմ եւ քո ծառաների դէմ եւ այս ժողովրդի դէմ, որ ինձ դրել էք բանտը։
19
Եւ ո՞ւր են ձեր մարգարէները, որ մարգարէանում էին ձեզ ասելով թէ Բաբիլոնի թագաւորը չ'պիտի գայ ձեզ վերայ եւ այս երկրի վերայ։
20
Եւ հիմա լսիր՝ խնդրեմ, ով իմ տէր թագաւոր, թող իմ աղաչանքը քո առաջին ընկնէ. եւ ինձ ետ մի ուղարկիր դպիր Յովնաթանի տունը, որ այնտեղ չ'մեռնեմ։
21
Եւ Սեդեկիա թագաւորը պատուիրեց, եւ Երեմիային դրին բանտի գաւիթումը, եւ նորան տալիս էին ամեն օր մէկ նկանակ հաց հացագործների փողոցից, մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ։ Եւ Երեմիան մնում էր բանտի գաւիթումը։
← Chapter 36
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 38 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52