bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 39
Jeremiah 39
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 40 →
1
Յուդայի թագաւոր Սեդեկիայի իններորդ տարուայ տասներորդ ամսումը եկաւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եւ նորա բոլոր զօրքը Երուսաղէմ եւ պաշարեցին նորան։
2
Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ չորրորդ ամսումը՝ ամսի իննին քաղաքը նուաճուեցաւ։
3
Եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր իշխանները եկան նստեցին միջին դռանը այսինքն Ներգեղսարասարը, Սամեգարնաբաւը, Սարսեքիմ ներքինապետը, Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր մնացած իշխանները։
4
Եւ երբոր նորանց տեսան Յուդայի թագաւոր Սեդեկիան եւ բոլոր պատերազմի մարդիկը, փախան եւ քաղաքիցը դուրս եկան գիշերը թագաւորի պարտէզի ճանապարհովը երկու պարսպի միջի դռնովը. եւ ինքը դուրս եկաւ դաշտի ճանապարհը։
5
Եւ Քաղդէացիների զօրքերը ընկան նորանց ետեւից եւ հասան Սեդեկիային Երիքովի դաշտերումը եւ նորան բռնեցին եւ տարին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի մօտ Եմաթ երկրի Ռեբղայի մէջ, եւ նա վճռեց նորա դատաստանը։
6
Եւ Բաբիլոնի թագաւորը մորթեց Սեդեկիայի որդկանցը նորա աչքի առաջին Ռեբղայումը եւ Բաբիլոնի թագաւորը Յուդայի բոլոր ազնուականներին էլ մորթեց։
7
Եւ կուրացրեց Սեդեկիայի աչքերը, եւ նորան կապեց պղնձի շղթաներով, նորան Բաբիլոն տանելու համար։
8
Եւ Քաղդէացիք այրեցին թագաւորի տունը եւ ժողովրդի տները կրակով, եւ Երուսաղէմի պարիսպները քանդեցին։
9
Եւ քաղաքումը մնացած ժողովրդի մնացորդը եւ այն փախստականներին, որոնք անցել էին նորա կողմը, եւ մնացած ժողովրդի մնացորդը Նաբուզարդան դահճապետը գերի տարաւ Բաբիլոն։
10
Եւ աղքատ ժողովրդիցը, որ ոչինչ չ'ունէին, թողեց Նաբուզարդան դահճապետը Յուդայի երկրումը, եւ նորանց տուաւ այգիներ եւ արտեր նոյն ժամանակին։
11
Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատուիրեց Երեմիայի մասին դահճապետ Նաբուզարդանին ասելով.
12
Նորան առ եւ աչքդ թող նորա վերայ լինի եւ նորան ոչինչ չար բան չ'անես, այլ ինչպէս որ քեզ ասէ, նորան այնպէս արա։
13
Եւ Նաբուզարդան դահճապետը եւ Նաբուսազաբան ներքինապետը եւ Ներգեղսարասար մոգպետը եւ Բաբիլոնի թագաւորի բոլոր նախարարները ուղարկեցին,
14
Այսինքն սորանք մարդ ուղարկեցին եւ առան Երեմիային բանտի գաւիթից, եւ տուին նորան Սափանի որդիի Աքիկամի որդիի Գոդողիային, որ նորան դուրս բերէ տանէ տունը. եւ նա բնակուեց ժողովրդի մէջ։
15
Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային, երբոր նա բանտի գաւիթումը արգելուած էր, ասելով.
16
Գնա ասիր Եթէովպացի Աբդիմելէքին թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես պիտի բերեմ իմ խօսքերը այս քաղաքի վերայ 'ի չարն, եւ ոչ թէ 'ի բարին, եւ կ'կատարուին քո առաջին այն օրը։
17
Եւ կ'ազատեմ քեզ այն օրը, ասում է Տէրը, եւ դու չես տրուիլ այն մարդկանց ձեռքը, որոնց առաջին դու վախենում ես։
18
Որովհետեւ ես քեզ անպատճառ պիտի պրծացնեմ, եւ դու սրով չես ընկնիլ, եւ քո հոգին քեզ համար աւարի պէս կ'լինի, որովհետեւ դու ինձ յուսացիր, ասում է Տէրը։
← Chapter 38
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 40 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52