bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 40
Jeremiah 40
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 41 →
1
Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ երբոր Նաբուզարդան դահճապետը նորան Ռամայից արձակել էր եւ յետոյ նորան կապել շղթաներով այն բոլոր Երուսաղէմի եւ Յուդայի գերիների մէջ, որ գերի էին տարվում Երուսաղէմ։
2
Եւ դահճապետը առաւ Երեմիային եւ նորան ասեց. Քո Տէր Աստուածը խօսել է այս չարիքը այս տեղի վերայ.
3
Եւ բերել է եւ արել է Տէրը ինչպէս որ խօսել էր, որովհետեւ դուք մեղանչել էք Տիրոջ դէմ եւ չէք լսել նորա ձայնին, եւ ձեզ եղաւ այս բանը։
4
Եւ հիմա ես ահա այսօր քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վերայ են. եթէ քո աչքերին հաճելի է երեւում ինձ հետ Բաբիլոն գնալը, եկ, եւ ես իմ աչքը քեզ վերայ կ'դնեմ. իսկ եթէ վատ է երեւում քո աչքին ինձ հետ Բաբիլոն գնալը, թող մնայ. տես՝ բոլոր երկիրը քո առաջին է. ուր որ լաւ եւ ուղիղ է երեւում քո աչքին գնալու՝ գնա։
5
Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չ'դառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։
6
Եւ Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ այն ժողովրդի մէջ, որ մնացել էր երկրումը։
7
Եւ երբոր լսեցին դաշտումը եղող զօրքերի գլխաւորները՝ իրանք եւ իրանց մարդիկը, որ Բաբիլոնի թագաւորը վերակացու է դրել երկրի վերայ Աքիկամի որդի Գոդողիային եւ նորան յանձնել է այն մարդկանցն ու կանանցը եւ երեխաներին եւ երկրի աղքատ լինողներիցը, որոնցից Բաբիլոն գերի չէին տարուած,
8
Եկան Մասփա Գոդողիայի մօտ, այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը եւ Կարէի որդիքը Յօհանանը եւ Յովնաթանը, եւ Թանհումեթի որդի Սարայիան եւ Նետոփաթացի Եփայի որդիքը եւ Մաքաթիի որդի Յեզոնիան՝ իրանք եւ իրանց մարդիկը։
9
Եւ Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը, ասելով. Մի վախենաք Քաղդէացիներին ծառայելուց. բնակուեցէք այս երկրում եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կ'լինի։
10
Եւ ահա ես կենում եմ Մասփայում, որ կանգնեմ այն Քաղդէացիների առաջին որ գալիս են մեզ մօտ. եւ դուք գինի եւ ամառային պտուղներ եւ իւղ ժողովեցէք եւ դրէք ձեր ամաններումը եւ բնակուեցէք ձեր քաղաքներումը, որոնք բռնած էք։
11
Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,
12
Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը Գոթողիայի մօտ. եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։
13
Եւ Կարէի որդի Յօհանանը եւ դաշտումը եղող բոլոր զօրավարները եկան Մասփա Գոդողիայի մօտ.
14
Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չը հաւատաց։
15
Եւ Կարէի որդի Յօհանանը ասեց Մասփայում ծածուկ Գոդողիային՝ թէ Թող գնամ եւ սպանեմ Նաթանիայի որդի Իսմայէլին, եւ ոչ մի մարդ չ'իմանայ. ի՞նչու համար նա սպանէ քո անձը, եւ ցրուին բոլոր Հրէայքը, որոնք ժողովուել են քեզ մօտ եւ կորչէ Հրէից մնացորդը։
16
Եւ Աքիկամի որդի Գոդողիան ասեց Կարէի որդի Յօհանանին. Մի անիր այդ բանը, որովհետեւ դու սուտ ես խօսում Իսմայէլի մասին։
← Chapter 39
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 41 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52