bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 21
Jeremiah 21
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 22 →
1
Այն խօսքը որ եղաւ Տիրոջ կողմանէ Երեմիային, երբոր Սեդեկիա թագաւորը նորա մօտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ասելով.
2
Մէկ հարցրու մեզ համար Տիրոջը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատերազմում է մեզ դէմ. գուցէ Տէրը մեզ հետ անէ իր ամեն սքանչելիքների համեմատ. եւ նա դէն գնայ մեզանից։
3
Եւ Երեմիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք Սեդեկիային։
4
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։
5
Եւ ես պիտի պատերազմեմ ձեզ հետ երկարացրած ձեռքով եւ զօրաւոր բազուկով եւ բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ մեծ ցասումով։
6
Եւ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին, մարդն էլ անասունն էլ. մեծ ժանտախտով պիտի մեռնեն նորանք։
7
Եւ նորանից յետոյ պիտի տամ՝ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա ծառաներին եւ ժողովուրդին ու այս քաղաքի մէջ ժանտախտիցը, սուրիցը եւ սովիցը մնացածներին Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ իրանց թշնամիների ձեռքը եւ իրանց հոգիները պահանջողների ձեռքը. եւ նա պիտի զարկէ նորանց սրի բերանով. նորանց պիտի չ'խնայէ, եւ չ'գթայ եւ չ'ողորմէ։
8
Եւ դու այս ժողովրդին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահուան ճանապարհը։
9
Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. բայց դուրս եկող՝ Քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի, եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի։
10
Որովհետեւ ես իմ երեսը հաստատել եմ դէպի այս քաղաքը չարիքի համար եւ ոչ թէ բարիքի համար, ասում է Տէրը. նա պիտի Բաբիլոնի թագաւորի ձեռքը տրուի, եւ նա էլ պիտի կրակով այրէ նորան։
11
Եւ Յուդայի թագաւորի տանն ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը.
12
Ով Դաւիթի տուն. այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չ'գայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չ'լինի։
13
Ահա ես ձեզ դէմ եմ, ով հովտի՝ դաշտի՝ վէմի բնակիչ, ասում է Տէրը, որ ասում էիք, ո՞վ է վայր իջնելու մեզ վերայ, եւ ո՞վ է գալու մեր բնակարանները։
14
Բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղին համեմատ, ասում է Տէրը, եւ կարկ պիտի վառեմ նորա անտառումը, որ սպառէ նորա բոլոր շրջակայքը։
← Chapter 20
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 22 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52