bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 35
Jeremiah 35
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 36 →
1
Այն խօսքը որ եղաւ Երեմիա մարգարէին Տիրոջ կողմանէ Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի օրերին, ասելով.
2
Գնա Ռեքաբեանց տունը եւ խօսիր նորանց հետ, եւ տար նորանց Տիրոջ տունը՝ սենեակների մէկը, եւ նորանց գինի խմել տուր։
3
Եւ ես Քաբասինիայի որդիի Երեմիայի որդի Յեզոնիային եւ նորա եղբայրներին եւ նորա բոլոր որդկանցը վեր առայ, նաեւ բոլոր Ռեքաբեանց տունը,
4
Եւ նորանց տարի Տիրոջ տունը Աստուծոյ մարդ Յեգդոզիայի որդի Անանի որդկանց սենեակը, որ Սեղղումի որդի Մաասիա դռնապանի սենեակից վերեւ եղող իշխանների սենեակի մօտն է,
5
Եւ Ռեքաբեանց տան որդկանց առաջին ամաններ դրի գինիով լիքը եւ բաժակներ, եւ ասեցի նորանց. Գինի խմեցէք։
6
Եւ նորանք ասեցին. Մենք գինի չենք խմում, որովհետեւ մեր հայրը՝ Ռեքաբի որդի Յովնադաբը մեզ պատուիրել է ասելով թէ Գինի չ'խմէք ոչ դուք եւ ոչ ձեր որդիքը յաւիտեան։
7
Եւ տուն չ'շինէք, եւ սերմ չ'ցանէք, եւ այգի չ'տնկէք, եւ այս բաները պիտի չ'ունենաք. այլ վրաններում բնակուեցէք ձեր բոլոր օրերումը, որպէս զի շատ օրեր ապրէք երկրի երեսին, ուր որ դուք պանդուխտ էք։
8
Եւ մենք լսում ենք մեր հայր Ռեքաբի որդի Յովնադաբի ձայնին այն ամեն բանում որ պատուիրել է մեզ, որ գինի չ'խմենք մեր բոլոր օրերումը՝ թէ մենք թէ մեր կանայքը թէ մեր տղայքը թէ մեր աղջկերքը։
9
Եւ տուներ չ'շինենք բնակուելու համար, եւ մենք այգի, ագարակ եւ ցանք չենք ունենում.
10
Այլ վրաններում ենք բնակվում, եւ հնազանդում ենք ու անում այն ամենի համեմատ, որ մեզ պատուիրել է մեր հայրը՝ Յովնադաբը։
11
Եւ եղաւ երբոր Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ այս երկրի վերայ, այն ժամանակ ասեցինք. Եկէք գնանք Երուսաղէմ Քաղդէացիների զօրքերի պատճառով եւ Ասորիների զօրքերի պատճառով. եւ բնակվում ենք Երուսաղէմումը։
12
Եւ եղաւ Տիրոջ խօսքը Երեմիային ասելով.
13
Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Գնա եւ ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին. Մի՞թէ խրատ չէք առնում որ իմ խօսքերին հնազանդեցէք, ասում է Տէրը։
14
Ռեքաբի որդի Յովնադաբի խօսքերը, որ պատուիրել է իր որդկանցը գինի չ'խմել, հաստատվում են, եւ նորանք չեն խմում մինչեւ այսօր, այլ հնազանդում են իրանց հօր պատուէրին. բայց ես խօսեցի ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, բայց դուք ինձ չ'լսեցիք։
15
Եւ ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, եւ ասեցի Ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր գործերը, եւ ուրիշ աստուածների ետեւից մի գնաք նորանց ծառայելու համար, այն ժամանակ դուք կ'բնակուէք այս երկրի վերայ որ ես տուել եմ ձեզ եւ ձեր հայրերին, բայց դուք ականջ չ'դրիք եւ չ'լսեցիք ինձ։
16
Սակայն Ռեքաբի որդի Յովնադաբի որդիքը կատարեցին իրանց հօր պատուէրը, որ պատուիրել էր իրանց, իսկ այս ժողովուրդը ինձ չեն լսում։
17
Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես բերելու եմ Յուդայի վերայ եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վերայ այն ամեն չարիքը, որ խօսել եմ նորանց մասին, որովհետեւ ես ասեցի նորանց, բայց նորանք չ'լսեցին, եւ կանչեցի նորանց, բայց նորանք չ'պատասխանեցին։
18
Եւ Երեմիան ասեց Ռեքաբեանց տանը, թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Որովհետեւ դուք լսել էք ձեր հայր Յովնադաբի պատուէրին, եւ պահում էք նորա ամեն պատուէրները, եւ անում էք այն ամենի համեմատ, որ նա ձեզ պատուիրել է.
19
Դորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ռեքաբի որդի Յովնադաբից միշտ իմ առաջին կանգնող մարդ պիտի պակաս չ'լինի։
← Chapter 34
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 36 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52