bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 27
Jeremiah 27
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 28 →
1
Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը այս խօսքն եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ ասելով.
2
Այսպէս է ասում ինձ Տէրը. Քեզ համար կապեր եւ լուծեր շինիր, եւ նորանց դիր քո պարանոցին։
3
Եւ նորանց ուղարկիր Եդովմի թագաւորին, Մովաբի թագաւորին եւ Ամմոնի որդկանց թագաւորին եւ Տիւրոսի թագաւորին եւ Սիդոնի թագաւորին այն դեսպանների ձեռով, որ եկել են Երուսաղէմ Յուդայի Սեդեկիա թագաւորի մօտ։
4
Եւ պատուիրիր նորանց, իրանց տէրերի մասին ասելով. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք ձեր տէրերին.
5
Ես եմ ստեղծել երկիրը եւ մարդը եւ անասունը, որ երկրի երեսին են, իմ մեծ ոյժովը եւ իմ մեկնած բազուկովը, եւ տալիս եմ այն նորան ով որ հաճոյ է իմ աչքին։
6
Եւ հիմա ես տուել եմ այս բոլոր երկիրները իմ ծառայ՝ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը, նաեւ դաշտի գազանները տուել եմ նորան, որ նորան ծառայեն։
7
Եւ պիտի ծառայեն նորան բոլոր ազգերը, եւ նորա որդիին, եւ նորա որդու որդիին, մինչեւ որ գայ նորա երկրի էլ ժամանակը. եւ շատ ազգեր եւ մեծ թագաւորներ նորան ծառայեցնեն։
8
Եւ պիտի լինի որ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ նորան չ'ծառայէ, այսինքն Բաբիլոնի Նաբուգոդոնոսորին, եւ իր պարանոցը չ'դնէ Բաբիլոնի թագաւորի լուծի տակը, ես սովով, սրով եւ ժանտախտով պիտի այցելեմ այն ազգին, ասում է Տէրը, մինչեւ որ նորան սպառեցնեմ նորա ձեռովը։
9
Եւ դուք մի լսէք ձեր մարգարէներին, եւ ձեր հմայողներին, եւ ձեր երազատեսներին, եւ ձեր գուշակողներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են թէ Բաբիլոնի թագաւորին չէք ծառայելու։
10
Որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում, որպէս զի ձեզ հեռացնեն ձեր երկրի վերայից, որ ես դուրս անեմ, եւ դուք կորչէք։
11
Իսկ այն ազգը որ իր պարանոցը կ'դնէ Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ նորան կ'ծառայէ, ես նորան հանգիստ պիտի թողեմ երկրի վերայ, ասում է Տէրը, եւ նա պիտի մշակէ նորան եւ նորանում բնակուէ։
12
Եւ ես խօսեցի Յուդայի թագաւոր Սեդեկիայի հետ այս բոլոր խօսքերի համեմատ ասելով. Դուք ձեր պարանոցները դրէք Բաբիլոնի թագաւորի լծի տակին եւ ծառայեցէք նորան եւ նորա ժողովրդին, եւ ողջ կ'մնաք։
13
Ի՞նչու համար մեռնէք՝ դու եւ քո ժողովուրդը սրով, սովով եւ ժանտախտով, ինչպէս որ Տէրն ասել է այն ազգի մասին, որ չ'ծառայէ Բաբիլոնի թագաւորին։
14
Եւ մի լսէք այն մարգարէների խօսքերին, որ ձեզ ասում են թէ Դուք չէք ծառայելու Բաբիլոնի թագաւորին, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։
15
Որովհետեւ ես նորանց չեմ ուղարկել, ասում է Տէրը, եւ նորանք սուտ են մարգարէանում իմ անունովը, որպէս զի ես ձեզ դուրս անեմ եւ կորչէք դուք եւ ձեզ համար մարգարէացող մարգարէները։
16
Եւ ես խօսեցի քահանաների եւ այս բոլոր ժողովրդի հետ ասելով. Այսպէս է ասում Տէրը. Մի լսէք ձեր մարգարէների խօսքերին, որ մարգարէանում են ձեզ համար ասելով. Ահա Տիրոջ տան անօթները հիմա շուտով ետ են բերուելու Բաբիլոնից, որովհետեւ նորանք ձեզ սուտ են մարգարէանում։
17
Նորանց մի լսէք. ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ պիտի ողջ մնաք. ի՞նչու համար այս քաղաքը աւերակ դառնայ։
18
Իսկ եթէ նորանք մարգարէներ են, եւ եթէ Տիրոջ խօսքը կայ նորանց մօտ, թող մէկ աղօթք անեն Զօրաց Տիրոջ, որ այն անօթները, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը, Բաբիլոն չ'գնան։
19
Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը, սիւների, ծովի եւ մեքենովթների մասին եւ այն մնացած անօթների մասին, որ մնացել են այս քաղաքումը,
20
Որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը չէ առել տարել, երբոր նա գերի տարաւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային Երուսաղէմիցը Բաբիլոն, եւ Յուդայի եւ Յերուսաղէմի բոլոր ազնուականներին.
21
Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այն անօթների մասին, որ մնացել են Տիրոջ տանը եւ Յուդայի թագաւորի տանը եւ Երուսաղէմումը.
22
Նորանք Բաբիլոն պիտի տարուին եւ այնտեղ պիտի մնան մինչեւ նորանց այցելելուս օրը՝ ասում է Տէրը, եւ յետոյ նորանց պիտի հանեմ ու ետ բերեմ այս տեղը։
← Chapter 26
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 28 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52