bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Jeremiah 24
Jeremiah 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 25 →
1
Տէրը ինձ ցոյց տուաւ, եւ ահա երկու կողով թուզ՝ դրուած Տիրոջ տաճարի առաջին, նորանից յետոյ որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը գերի էր արել Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի իշխաններին եւ հիւսերին ու դարբիններին Երուսաղէմից եւ նորանց Բաբիլոն տարել։
2
Մէկ կողովը շատ լաւ թուզեր էին կանխահաս թուզերի պէս, եւ միւս կողովը՝ շատ վատ թուզեր, որ վատութիւնից չեն ուտուիլ։
3
Եւ Տէրն ասեց ինձ. Դու ի՞նչ ես տեսնում, Երեմիա. եւ ես ասեցի. Թուզեր. լաւ թուզերը շատ լաւ են, իսկ վատերը՝ շատ վատ, որ վատութիւնից չեն ուտուիլ։
4
Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
5
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Հէնց այս լաւ թուզերին պէս պիտի մտիկ տամ Յուդայի գերեվարեալներին, որոնց ես այստեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը՝ 'ի բարին։
6
Եւ իմ աչքերը պիտի ուղղեմ նորանց վերայ 'ի բարին, եւ նորանց ետ պիտի դարձնեմ այս երկիրը. եւ նորանց պիտի շինեմ եւ պիտի չ'քանդեմ, եւ նորանց պիտի տնկեմ եւ չ'խլեմ։
7
Եւ նորանց մի սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու, որ ես եմ Տէրը, եւ նորանք իմ ժողովուրդը պիտի լինեն, իսկ ես կ'լինեմ նորանց Աստուած. որովհետեւ իրանց բոլոր սրտովը դէպի ինձ պիտի դառնան։
8
Իսկ այն վատ թուզերի մասին, որոնք վատութիւնից չեն ուտուիլ, այսպէս է ասում Տէրը. Այնպէս պէտք է անեմ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա իշխաններին եւ Երուսաղէմի մնացորդին, որ մնացել են այս երկրումը, եւ Եգիպտոսի երկրումը բնակողներին։
9
Եւ նորանց պիտի տամ տանջանքի եւ չարչարանքի՝ երկրի բոլոր թագաւորութիւններին նախատինք ու առակ ու անարգանք եւ անէծք լինելու համար այն բոլոր տեղերումն ուր որ ես նորանց պիտի քշեմ։
10
Եւ ես նորանց մէջ կ'ուղարկեմ սուրը, սովը եւ ժանտախտը մինչեւ որ նորանց վերջացնեմ հողի երեսիցը, որ տուել եմ նորանց եւ նորանց հայրերին։
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52