bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 1
Isaiah 1
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 2 →
1
Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը։
2
Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր, ով երկիր. Որովհետեւ Եհովան է խօսում. Ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ։
3
Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում։
4
Վա՜յ մեղաւոր ազգին. անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին։
5
Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. որ ապստամբութիւնը աւելացնում էք. բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է։
6
Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չկայ նորա վերայ. հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում։
7
Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս։
8
Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման։
9
Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չթողէր, Սոդոմի պէս կլինէինք, Գոմորին կնմանէինք։
10
Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ։
11
Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։
12
Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իր սրահները։
13
Այլեւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. Ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն։
14
Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց։
15
Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով։
16
Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց։
17
Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք։
18
Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան։
19
Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կուտէք։
20
Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց։
21
Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. Նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. Բայց հի՞մա, մարդասպաններ։
22
Արծաթդ կղկղանք է դարձել. գինիդ ջրով խառնուած է։
23
Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառ են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը։
24
Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի Հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կհանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կառնեմ իմ թշնամիներիցը։
25
Եւ ես կդարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կմաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կհեռացնեմ քո բոլոր անագը։
26
Եւ ետ կբերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը։ Այնուհետեւ քեզ կասեն՝ Արդարութեան քաղաք, հաւատարիմ աւան։
27
Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով։
28
Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կլինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան։
29
Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն պարտէզներից որ հաւանել էք։
30
Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չեղող պարտէզի պէս։
31
Եւ զօրաւորը կլինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. եւ երկուսը կայրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 2 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66