bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 24
Isaiah 24
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 25 →
1
Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին։
2
Եւ կլինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին. Ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին։
3
Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը։
4
Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները։
5
Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել։
6
Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. Այս պատճառով երկրի բնակիչներն այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին։
7
Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները։
8
Դադարել է թմբուկների զուարճութիւնը. Կտրել է ուրախացողների աղաղակը. Դադարել է քնաիր զուարճութիւնը։
9
Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար։
10
Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չկայ։
11
Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը։
12
Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել է աւերակ է դառել։
13
Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպէս թափած ձիթենի, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ։
14
Եւ նորանք կբարձրացնեն իրանց ձայնը, կցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կաղաղակեն ծովի կողմիցը։
15
Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը։
16
Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին։ բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. Յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են.
17
Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ։
18
Եւ ով որ փախչելու լինի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. Որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն։
19
Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը.
20
Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ։
21
Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կայցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին։
22
Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։
23
Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կլինի իր ծերերի առաջը։
← Chapter 23
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 25 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66