bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 8
Isaiah 8
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 9 →
1
Եւ Տէրն ինձ ասեց. Ա՛ռ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրի՛ր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ հաշ-բազի մասին։
2
Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանյին եւ Բարաքիայի որդի Զաքարիային։
3
Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. նորա անունը կոչիր Մահէր-շալալ հաշ-բազ։
4
Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կառնուի Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կտարուի Ասորեստանի թագաւորի առաջը։
5
Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց.
6
Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում է Սիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը,
7
Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կհանէ գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն Ասորեստանի թագաւորին եւ նորա բոլոր զօրութիւնը. եւ նա վեր կբարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կանցնէ իր բոլոր եզերքներիցը։
8
Եւ կյորդէ Յուդայի մէջ, կողողէ կանցնէ եւ մինչեւ պարանոցը կհասնէ. եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ։
9
Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք, պատրասուեցէք, բայց պիտի սարսափէք։
10
Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. խօսեցէք խօսք, բայց պիտի չհաստատուի. որովհետեւ Աստուած մեզ հետ է։
11
Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չգնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով.
12
Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։
13
Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։
14
Եւ նա ձեզ համար սրբարան կլինի. իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։
15
Եւ նորանցում շատերը կգլորուեն. եւ վայր կընկնեն եւ կփշրուեն, եւ որոգայթը կընկնեն ու կբռնուեն։
16
Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ։
17
Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան։
18
Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ։
19
Եւ երբոր ձեզ ասեն. հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. կենդանիների համար մեռածների՜ն դիմէ։
20
Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չխօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չունին։
21
Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր,
22
եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ։
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66