bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 44
Isaiah 44
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 43
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 45 →
1
Եւ հիմա ականջ դիր, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Իսրայէլ, որին ես հաւանել եմ։
2
Այսպէս է ասում Եհովան՝ քեզ Ստեղծողը, քեզ արգանդից կազմողը, որ քեզ օգնում է. Մի վախենար, ով իմ ծառայ Յակոբ, եւ ով Յեսուրուն, որին ես հաւանել եմ։
3
Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ։
4
Եւ նորանք պիտի ծլեն խոտերի մէջ, ինչպէս ուռիները ջրերի վտակների մօտ։
5
Սա պիտի ասէ. Ես Տիրոջն եմ. նա պիտի Յակոբի անունովը կոչուի, եւ միւսը իր ձեռքովը պիտի գրէ. Տիրոջն եմ ես. եւ Իսրայէլի անունովը պիտի մականուանուի։
6
Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Թագաւորը, եւ նորա Փրկիչը՝ Զօրաց Տէրը. Ես եմ առաջինը, եւ ես եմ վերջինը. եւ ինձանից ջոկ Աստուած չկայ։
7
Եւ ո՞վ կայ ինձ նման որ կանչէ, թող իմացնէ եւ կարգադրէ ինձ համար, իմ յաւիտենական ժողովուրդ շինելուց հետէ. թող ապագայ բաները, որ կատարուելու են, իմացնեն մեզ։
8
Մի զարհուրիք եւ մի վեհերիք. չէ՞ որ ես քեզ վաղուց լուր տուի, եւ ասեցի թէ՝ Դուք իմ վկաներն էք. մի՞թէ ինձանից ջոկ Աստուած կայ. եւ մէկ վէմ չկայ. ես չգիտեմ։
9
Կուռք շինողների ամենքն էլ ունայնութիւն են, եւ նորանց ցանկալիքը անպիտան են. եւ իրանց վկաներն իրանք են. նորանք չեն տեսնում եւ չեն իմանում, որ ամաչեն։
10
Ո՞վ է որ աստուած է շինում, եւ կուռք է ձուլում, որ անպիտան է։
11
Ահա նորա բոլոր ընկերները պիտի ամաչեն, եւ նորա արուեստաւորներն իրանց մարդկանցից են. թող ժողովուին ամենքը կանգնեն, նորանք պիտի սարսափեն՝ ամաչեն միասին։
12
Երկաթագործը ածուխով շինում է տապարը, եւ կռաններով ձեւակերպում է նորան, եւ իր զօրաւոր բազուկովը շինում է նորան. նա սովածանում էլ է, եւ ոյժը թուլանում, նա ջուր չէ խմում եւ նուաղում է։
13
Փայտագործը քաշում է լարը եւ մատիտով գծագրում է նորան, նորան շինում է դուրով եւ գծագրում կարկինով, եւ նորան մարդի կերպարանքի պէս շինում, մարդի գեղեցկութեան նման, որ տանը բնակուէ։
14
Մէկն իրան համար կտրում է եղեւիններ, եւ առնում է թեղօշ ու կաղնի, եւ ընտրում է իրան համար անտառի փայտերիցը, նա տնկում է սոճին, եւ անձրեւը աճեցնում է։
15
Եւ նա մարդիս համար վառելիք է լինում. եւ նա առնում է նորանցից եւ տաքանում, նաեւ վառում է եւ հաց թխում, աստուած էլ է շինում նորանից եւ երկրպագում նորան. նա կուռք է շինում նորանից եւ նորան պաշտում։
16
Նորա կէսը նա այրեց կրակով, նորա կէսի վերայ էլ միս եփեց կերաւ, խորոված խորովեց ու կշտացաւ, տաքանում էլ է եւ ասում. Ահա՜, տաքացայ, կրակը տեսայ։
17
Եւ նորա մնացածն իրան կուռք աստուած է շինում, նորան պաշտում, նորան երկրպագում, եւ նորան աղօթք անում եւ ասում. Փրկիր ինձ, որովհետեւ դու ես իմ աստուածը։
18
Նորանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետեւ ծեփուած են նորանց աչքերը որ չտեսնեն, եւ նորանց սրտերը՝ որ չիմանան։
19
Եւ նա միտք չէ անում, եւ գիտութիւն չունի ու հասկացողութիւն չունի, որ ասէ. Նորա կէսը ես այրեցի կրակով, եւ նորա կայծերի վերայ հաց էլ թխեցի, միս խորովեցի ու կերայ, եւ մնացածը գարշելի բան շինե՞մ, եւ փայտի կոճը պաշտե՞մ։
20
Նա փոշիի ետեւից է ընկած, նորա խաբուած սիրտը մոլորեցրել է նորան, եւ նա չէ կարողանում իր հոգին ազատել, եւ չէ ասում թէ՝ մոլորութիւն չէ՞ իմ աջ ձեռքինը։
21
Յիշիր այս, ով Յակոբ, եւ դու, ով Իսրայէլ, որովհետեւ դու իմ ծառան ես. ես քեզ ստեղծեցի, դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, դու ինձանից չես մոռացուած։
22
Ես մէգի պէս ջնջել եմ քո յանցանքները, եւ ամպի պէս՝ քո մեղքերը. դարձիր դէպի ինձ, որովհետեւ ես քեզ փրկել եմ։
23
Ցնծացէք, ով երկինք, որովհետեւ Տէրն է արել. ցնծալով աղաղակեցէք, ով երկրի խորքերը. ուրախալից ձայներ հանեցէք, ով սարեր, ով անտառ եւ բոլոր նորա միջի ծառեր. որովհետեւ Տէրը փրկել է Յակոբին, եւ նա Իսրայէլի մէջ փառաւորուած է։
24
Այսպէս է ասում Տէրը՝ քո Փրկիչը, քեզ արգանդից Ստեղծողը, ես եմ Եհովան, ամեն բանը անողը, երկինքը մինակ տարածողը ես եմ, ես ինքս ինձանից երկիրը ընդարձակեցի.
25
Որ ստախօսների նշանները փչացնում են, եւ գուշակողներին յիմարացնում, որ իմաստուններին ետ եմ դարձնում, եւ նորանց գիտութիւնը յիմարացնում,
26
Որ հաստատում եմ իմ ծառայի խօսքը, եւ իմ դեսպանների խորհուրդը կատարում, որ ասում եմ Երուսաղէմին թէ՝ Պիտի բնակուիս, եւ Յուդայի քաղաքներին՝ թէ՝ Պիտի շինուիք. Եւ կանգնեցնում եմ նորա աւերակները.
27
Որ ասում եմ յորձանքին՝ Չորացիր. եւ ցամաքեցնում եմ քո գետերը.
28
Որ ասում եմ Կիւրոսին թէ Իմ հովիւն ես. եւ իմ բոլոր կամքը նա պիտի կատարէ, եւ պիտի ասէ Երուսաղէմին թէ Շինուիր, եւ տաճարին թէ Հիմնուիր։
← Chapter 43
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 45 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66