bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 49
Isaiah 49
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 48
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 50 →
1
Ով կղզիներ, ինձ լսեցէք, եւ ուշադիր եղէք հեռուանց, ով ժողովուրդներ։ Եհովան ինձ արգանդիցն է կանչել, իմ մօր որովայնիցը յիշել է իմ անունը.
2
Եւ իմ բերանը սրած թուրի պէս է արել, իր ձեռքի հովանիի տակին ծածկել է ինձ, եւ ինձ փայլուն նետ է շինել, եւ ինձ թագցրել է իր կապարճումը։
3
Եւ ինձ ասել է. Դու իմ ծառան ես, ով Իսրայէլ, որ քեզանով պիտի փառաւորուիմ։
4
Բայց ես ասում էի թէ՝ Զուր եմ վաստակում, դարտակ եւ ունայն տեղը վերջացրի իմ զօրութիւնը. Սակայն իմ իրաւունքը Տիրոջ մօտ է, եւ իմ վարձքը՝ իմ Աստուծոյ մօտ։
5
Եւ հիմա ասում է Տէրը, ինձ որովայնիցն իրան համար ծառայ ստեղծողը, որ Յակոբը դարձնեմ իրան մօտ, եւ Իսրայէլը ժողովուի նորա համար, որ փառաւորուիմ Տիրոջ առաջին, եւ իմ Աստուածն իմ զօրութիւնը լինի։
6
Եւ ասում է. Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես, Յակոբի ցեղերը վերականգնեցնելու համար, եւ Իսրայէլի ազատուածները ետ դարձնելու համար, ես քեզ ազգերի լոյս էլ եմ շինել, որ դու իմ փրկութիւնը լինես մինչեւ երկրի ծայրը։
7
Այսպէս է ասում Տէրը, Իսրայէլի Փրկիչը, նորա Սուրբը, անարգուած հոգի ունեցողին, ազգերի ատելի եղողին, իշխանների ծառային. Թագաւորներ պիտի տեսնեն եւ վեր կենան, իշխաններ՝ եւ երկրպագութիւն անեն՝ Տիրոջ համար, որ հաւատարիմ է, Իսրայէլի Սուրբի համար, որ քեզ ընտրել է։
8
Տէրն այսպէս է ասում. Ընդունելի ժամանակին քեզ լսեցի, եւ փրկութեան օրը քեզ օգնեցի եւ քեզ պահպանեցի, եւ քեզ ուխտ շինեցի ժողովրդին, որ երկիրը հաստատես, եւ ժառանգեցնես աւերակացած ժառանգութիւնները։
9
Որ ասես կապուածներին. Դուրս եկէք, եւ նորանց որ խաւարումն են՝ թէ՝ Փայլեցէք. նորանք ճանապրհներին պիտի արածեն, եւ ամեն բլուրների վերայ նորանց համար արօտ կայ։
10
Նորանք պիտի չսովածանան եւ չծարաւեն, եւ նորանց պիտի չզարկէ խորշակը եւ արեւը, որովհետեւ նորանց ողորմողը պիտի առաջնորդէ նորանց, եւ ջրի աղբիւրների վերայ պիտի տանէ նորանց։
11
Եւ իմ բոլոր սարերը պիտի ճանապարհ շինեմ, եւ իմ պողոտաները պիտի բարձրանան։
12
Ահա սորանք հեռուից են գալիս, եւ ահա նորանք հիւսիսից ու արեւմուտքից, եւ միւսները Սինէացիների երկրիցը։
13
Ցնծացէք, ով երկինք, եւ բերկրացիր, ով երկիր, եւ ուրախութեան ձայնով աղաղակեցէք, ով սարեր, որովհետեւ Տէրը մխիթարել է իր ժողովրդին, եւ ողորմել է նորա տնանկներին։
14
Բայց Սիօնն ասեց. Եհովան ինձ ձգել է. եւ Տէրը մոռացել է ինձ։
15
Մի՞թէ կինը կմոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չգթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։
16
Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ։
17
Քո որդիքը պիտի շտապեն, քեզ քանդողներն ու աւերողները դուրս պիտի գան քեզանից։
18
Աչքերդ բարձրացրու շուրջանակի եւ տես, բոլորը ժողովվում գալիս են քեզ մօտ. Կենդանի եմ ես, ասում է Տէրը, որ դու նորանց ամենին էլ հագնելու ես զարդի պէս, եւ նորանցով գօտեւորուելու ես հարսի պէս։
19
Որովհետեւ քո աւերակները եւ քո ամայի տեղուանքը, եւ քո փլատակների երկիրը, հիմա նեղ պիտի լինի բնակիչների համար. եւ քեզ կլանողները պիտի հեռանան։
20
Դեռ ասելու են քո ականջներին քո ամուլութեան որդիքը, այս տեղը նեղ է ինձ համար, տեղ տուր ինձ, որ բնակուեմ։
21
Եւ դու ասելու ես քո սրտումը, սորանց ո՞վ ծնեց ինձ համար, քանի որ ես անզաւակ եւ ամուլ էի. ես գերի եւ աքսորուած էի, եւ սորանց ո՞վ է մեծացրել. ահա ես մինակ էի մնացել. սորանք ո՞րտեղ էին։
22
Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա իմ ձեռքը բարձրացնում եմ ազգերի վերայ, եւ ժողովուրդների վերայ վեր եմ հանում իմ դրօշակը, եւ նորանք քո որդկանցը ծոցում պիտի բերեն, եւ քո աղջիկները ուսի վերայ պիտի տարուին։
23
Եւ թագաւորները պիտի լինեն քո սնուցիչները, եւ նորանց իշխանուհիները՝ քո դայեակները, երեսանկեալ քեզ երկրպագութիւն պիտի անեն, եւ քո ոտքերի փոշին պիտի լիզեն. եւ դու կգիտենաս, որ ես եմ Եհովայ, որ չեն ամաչիլ ինձ յուսացողները։
24
Մի՞թէ հզօրից կառնուի աւարը, կամ արդարի գերին կազատուի՞։
25
Որովհետեւ Տէրն այսպէս է ասում. այո, տղամարդի գերին էլ կառնուի, եւ հզօրի աւարն էլ կազատուի. եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։
26
Եւ պիտի ուտեցնեմ քեզ հարստահարողներին իրանց միսը, եւ իբր թէ նոր գինիով պիտի գինովնան իրանց արիւնովը. եւ ամեն մարմին կիմանայ, որ ես եմ Տէրը՝ քո Փրկիչը, եւ քեզ փրկողը՝ Յակոբի հզօրը։
← Chapter 48
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 50 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66