bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 51
Isaiah 51
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 50
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 52 →
1
Ինձ լսեցէք, ով արդարութեան հետեւողներ, ով Տիրոջը խնդրողներ, նայեցէք այն վէմին, որից դուք կտրուած էք, եւ այն հորի գուբին, որից դուք փորուած էք.
2
Նայեցէք ձեր հայր Աբրահամին, եւ ձեզ ծնող Սարրային. որովհետեւ մէկ հատ էր նա, որ ես կանչեցի, բայց ես նորան օրհնեցի եւ նորան բազմացրի։
3
Որովհետեւ Տէրը պիտի մխիթարէ Սիօնին, պիտի մխիթարէ նորա բոլոր աւերակները, եւ նորա անապատը դրախտի նման պիտի շինէ, եւ նորա ամայի տեղը՝ Տիրոջ պարտէզի պէս. ցնծութիւն եւ բերկրութիւն պիտի գտնուի նորանում, գովասանութիւն եւ օրհներգութեան ձայն։
4
Ուշադիր եղիր դէպի ինձ, ով իմ ժողովուրդ, եւ ով իմ ազգ, ինձ ականջ դիր. որովհետեւ ինձանից օրէնք է դուրս գալու, եւ իմ իրաւունքը իբրեւ լոյս պիտի հաստատեմ ազգերի համար։
5
Մօտ է իմ արդարութիւնը, դուրս է եկել իմ փրկութիւնը, եւ իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Կղզիները ինձ են յոյս դնում, եւ իմ բազուկին ապաւինում։
6
Բարձրացրէք ձեր աչքերը դէպի երկինք, եւ նայեցէք երկրին դէպի ցած. որովհետեւ երկինքը պիտի ծուխի պէս ցրիւ գայ, եւ երկիրը հանդերձի պէս պիտի մաշէ. եւ նորա բնակիչները այսպէս պիտի մեռնեն. բայց իմ փրկութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ արդարութիւնը չի պակասիլ։
7
Լսեցէք ինձ, ով արդարութիւն ճանաչողներ, ով ազգ, որ իմ օրէնքն ունիս սրտումդ. մի վախենաք մարդկանց նախատինքից, եւ նորանց բամբասանքից մի զարհուրիք։
8
Որովհետեւ ցեցն է ուտելու նորանց հանդերձի պէս, եւ մեցը ուտելու է նորանց բուրդի պէս. բայց իմ արդարութիւնը յաւիտեան պիտի լինի, եւ իմ փրկութիւնը յաւիտեանս յաւիտենից։
9
Զարթնիր, զարթնիր, զօրութիւն հագիր, ով Տիրոջ բազուկ, զարթնիր առաջի օրերին պէս, հին դարերին պէս, մի՞թէ դու այն չես, որ ջարդեցիր Ռահաբը, որ վիշապին խոցեցիր։
10
Մի՞թէ դու այն չես, որ ծովը ցամաքեցրիր, մեծ անդունդի ջուրերը. որ ծովի խորերումը ճանապարհ շինեցիր, փրկուածների անցնելու համար։
11
Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն ցնծալի երգերով, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի նորանց գլխին, ցնծութեան եւ ուրախութեան պիտի հասնեն. պիտի փախչեն տրտմութիւնը եւ հեծութիւնը։
12
Ես՝ ես եմ ձեզ մխիթարողը, դու ո՞վ ես, որ վախենում ես մահկանացու մարդից, եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինուած։
13
Եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում. եւ վախենում ես միշտ ամեն օր բռնաւորի բարկութիւնիցը, որ կածես թէ պատրաստ է քեզ կորցնելու, բայց ո՞ւր է բռնաւորի բարկութիւնը։
14
Կալանաւորը շուտով պիտի արձակուի, եւ չի մեռնիլ գուբի մէջ, եւ նորա հացը չի պակասուիլ։
15
Եւ ես եմ քո Տէր Աստուածը, որ սաստում եմ ծովին, երբոր նորա ալիքները աղմուկ են հանում. Զօրաց Եհովայ է իմ անունը։
16
Եւ իմ խօսքերը դրի քո բերանումը, եւ իմ ձեռքի հովանովը ծածկեցի քեզ որ երկինքը դնեմ եւ երկիրը հիմնարկեմ, եւ ասեմ Սիօնին՝ Իմ ժողովուրդն ես դու։
17
Զարթնիր, զարթնիր, վեր կաց, ով Երուսաղէմ, որ խմեցիր Տիրոջ ձեռքից նորա բարկութեան բաժակը, որ թմրութեան լայնադիր բաժակը խմեցիր քամեցիր։
18
Մի առաջնորդող չունի իր ծնած բոլոր որդկանցից, եւ ձեռքիցը բռնող չկայ իր մեծացրած բոլոր որդկանցից։
19
Երկու բաներ են, որ քեզ պատահել են. Ո՞վ է կարող քեզ մխիթարել. կործանում ու կոտորած, եւ սով ու սուր. ես քեզ որո՞վը մխիթարեմ։
20
Քո որդիքը նուաղած պառկել են ամեն փողոցների գլխին որոգայթի մէջ փաթաթուած վայրի այծի պէս, որոնք լիքն են Տիրոջ բարկութիւնովը, քո Աստուծոյ յանդիմանութիւնովը։
21
Ուրեմն լսիր այս, ով խեղճ, եւ ով արբած, բայց ոչ թէ գինով.
22
Այսպէս է ասում քո Տէրը՝ Եհովան, եւ քո Աստուածը, որ պաշտպանում է իր ժողովուրդը. Ահա առնում եմ ձեռքիցդ թմրութեան բժակաը, եւ դու այլ եւս պիտի չխմես այն։
23
Եւ նորան դնում եմ քեզ հարստահարողների ձեռքին, որոնք ասում էին քո անձին. Ծռիր որ մենք անցնենք. եւ դու քո մէջքը երկրին հաւասար արիր եւ փողոցի պէս՝ անցուդարձողների համար։
← Chapter 50
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 52 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66