bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
/
Isaiah 63
Isaiah 63
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
← Chapter 62
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 64 →
1
Ո՞վ է սա, որ գալիս է Եդովմիցը, հանդերձները կարմրացած՝ Բօսրայից. սա՝ որ փառաւորուած է իր հագուստովը, եւ ծածանվում է իր շատ զօրութեան մէջ։ Ես, որ խօսում եմ արդարութիւնով եւ կարող եմ փրկելու։
2
Ի՞նչու համար կարմիր է քո հագուստը, եւ քո հանդերձները՝ հնձան կոխողի հանդերձի պէս։
3
Հնձանը ես մինակ եմ կոխել, եւ ժողովուրդներից մէկը չկար ինձ հետ. եւ ես կոխեցի նորանց իմ բարկութիւնովը, եւ ոտնահարեցի իմ սրտմտութիւնովը, եւ որանց արիւնը իմ հանդեձներովը տուաւ եւ իմ բոլոր զգեստները ներկեցի։
4
Որովհետեւ վրէժխնդրութեան օր կար իմ սրտումը, եւ իմ փրկուածների տարին եկել էր։
5
Եւ ես նայեցի, բայց օգնող չկար, եւ ակնկառոյց մտիկ տուի, բայց ձեռք բռնող չկար եւ ինձ օգնեց իմ բազուկը, եւ իմ բարկութիւնն էր ինձ ձեռք բռնողը։
6
Եւ ես ժողովուրդները կոխ տուի իմ բարկութիւնովը, եւ նորանց արբեցրի իմ սրտմտութիւնովը, եւ նորանց արիւնը իջեցրի գետինը։
7
Տիրոջ ողորմութիւնները պիտի յիշեմ, Տիրոջ գովասանքները, Տիրոջ բոլոր մեզ արածների համեմատ, եւ այն շատ բարիքը՝ Իսրայէլի տան համար, որոնք նա արաւ իր գթութիւնովն ու առատ ողորմութիւնովը։
8
Եւ նա ասեց. Նորանք հէնց իմ ժողովուրդներն են, այնպիսի որդիք, որոնք չեն ստել. եւ նա նորանց փրկիչը եղաւ։
9
Նորանց բոլոր նեղութիւնների մէջ նա նեղվում էր. եւ նորա երեսի հրեշտակը ազատեց նորանց. իր սիրովն ու գթութիւնովը նա փրկեց նորանց, եւ նորանց վեր առաւ եւ կրեց նորանց բոլոր վաղուցւայ օրերումը։
10
Բայց նորանք ապստամբուեցին եւ բարկացրին նորա սուրբ հոգին, նա էլ նորանց թշնամի դառաւ, եւ ինքը պատերազմեց նորանց հետ։
11
Եւ նա հին օրերը, Մովսէսին եւ իր ժողովրդին յիշեց. Ո՞ւր է նա, որ վեր հանեց նորանց ծովիցն իր հօտի հովիւովը. ո՞ւր է նա, որ նորանց միջումը դրաւ իր սուրբ հոգին.
12
Որ ման ածեց Մովսէսի աջ կողմին իր փառաւորութեան բազուկը, որ պատառեց ջուրերը նորանց առաջին, որպէս զի իրան համար յաւիտենական անուն շինէ.
13
Որ նորանց անցկացրեց անդունդներով, որոնք չսահեցին՝ ինչպէս որ ձին անապատումը։
14
Ինչպէս որ անասունը իջնում է հովիտումը. Տիրոջ հոգին նորան հանգստացրեց. նոյնպէս էլ դու առաջնորդեցիր քո ժողովրդին, որ քեզ համար փառաւոր անուն շինես։
15
Նայիր երկնքիցը՝ եւ տես քո սուրբ եւ փառաւոր բնակարանիցը. ո՞ւր է քո նախանձն ու ոյժը. քո աղիքների գալարուիլը եւ քո գթութիւններն դէպի ինձ՝ իրանց ետ են քաշում։
16
Որովհետեւ մեր Հայրը դու ես, թէեւ Աբրահամը մեզ չգիտեր, եւ Իսրայէլը մեզ չէ ճանաչում. դու ես մեր Հայրը, ով տէր, վաղուց ի վեր քո անունը մեր Փրկիչ է։
17
Ի՞նչու համար դու մեզ մոլորեցնում ես, ով Տէր, քո ճանապարհներիցը. խստացնում մեր սրտերը, որ քեզանից չվախենանք. Ետ դարձիր քո ծառաների համար՝ քո ժառանգութեան ցեղերի համար։
18
Քիչ ժամանակ ժառանգեց քո սրբութեան ժողովուրդը. մեր թշնամիները ոտնակոխ արին քո սրբարանը։
19
Մենք եղել ենք այնպէս որ իբր թէ դու յաւիտեան չես տիրել մեզ վերայ, որոնց վերայ կոչուած չէ եղել քո անունը։
← Chapter 62
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 49
Chapter 50
Chapter 51
Chapter 52
Chapter 53
Chapter 54
Chapter 55
Chapter 56
Chapter 57
Chapter 58
Chapter 59
Chapter 60
Chapter 61
Chapter 62
Chapter 63
Chapter 64
Chapter 65
Chapter 66
Chapter 64 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48
49
50
51
52
53
54
55
56
57
58
59
60
61
62
63
64
65
66